Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Համեստ Մարգարյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.05.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Համեստ Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված



07.05..2021թ.-ին նշանակված Ա/Ձ Համեստ Մարգարյանի պարտավորությունների կատարումը ապահովվելու նպատակով երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդը` չի կայացել հայտ չլինելու պատճառով:
28.05..2021թ.-ին ժամը 14:00-ին ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց պող. 5, 311 սենյակում սնանկության գործով կառավարիչ Ս.Մանուկյանի կողմից կանցկացվի Համեստ Մարգարյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է Համեստ Մարգարյանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող բնակելի տուն, որը գտնվում է ՀՀ Արարատի մարզ, համայնք Վ. Արտաշատ, Գնունու փողոց, 26 հասցեյում , (իրավունքի տեսակը սեփականություն, քարե կրող պատերով մեկ հարկ և կիսանկուղ մակերեսը հող / շինություն, 1350 ք.մ. / 291.1 ք.մ. միջհարկային ծածկը երկաթբետոնյա, բարձրությոնը 2.6, 3.0մ հին մասնակի վերանորոգված, առաստաղը և պատերը ներկանյութ, հատակը կողահատ տախտակ և բետոնյա երեսսվաղ, լոգարանի պատերը և հատակը սվաղած ) , առկա է 60.6քմ օժանդակ շինություններ: Անշարժ գույքը ծանրաբեռնված է ընտանիքով , որի հնարավոր վտարման հարցը կարգավորվում գնորդի կողմից։ Գույքի վաճառքի նոտարական վավերացման , պետ. գրանցման, գույքահարկի /այդ թվում հնարավոր վտարման հետ կապված բոլոր ծախսերը և գործողությունները կատարվում են գնորդի կողմից։ Լոտ 1–ի մեկնարկային գինը` 7 300 000.00 ( յոթ միլիոն երեք հարյուր հազար ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արարատ բանկ>>ԲԲԸ բացված Ա/Ձ Համեստ Մարգարյանի սնանկության հատուկ հաշվին` հ/հ 15100283961239 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ա/Ձ Համեստ Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Մանուկյանին՝ հեռ.077 195570։



Հասցե` ՀՀ ք․Արմավիր, Շահումյան 16/9

Հեռ..` +37477195570

Էլ. փոստ`