Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Վարազդատ Մուրադյանի գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

26.07.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Վարազդատ Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. հուլիսի 20-ին ժամը 12:00-ին քաղ. գործ թիվ ՍնԴ/0096/04/21 Ա/Ձ Վարազդատ Մուրադյանի գույքերի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2021թ. օգոստոսի 27-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Վարազդատ Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա Վարազդատ Մուրադյանին, ինչպես նաև երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, Ա/Ձ Վարազդատ Մուրադյանի պարտավորությունների համար ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված, ինչպես նաև գրավի առարկա չհանդիսացող անշարժ գույքերի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով երեք առանձին լոտերով:
1.լոտ - Կոտայքի մարզ, համայնք Գետամեջ 2-րդ փողոց 5-րդ փակուղի թիվ 21 բնակելի տուն, հողամասի չափը՝ 0.393հա., բնակելի տուն՝ 374.8 ք.մ., գոմ՝ 380 ք.մ., գոմ՝ 24 ք.մ., կաթսայատուն՝ 28.3 ք.մ., մառան՝ 18.9 ք.մ., ծածկ՝ 56 ք.մ., գրավադրված է՝ ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում, մեկնարկային գինը՝ 85.140.000 ՀՀ դրամ:
2.լոտ - Մարզ Կոտայք, համայնք Նոր Հաճն, Շաս-սուղ-ղոն փողոց թիվ 1/2 հողամաս, մակերեսը՝ 0.08հա, չի հանդիսանում գրավի առարկա, մեկնարկային գինը՝ 18.450.000 ՀՀ դրամ:
3.լոտ - Մարզ Կոտայք, համայնք Նոր Հաճն, Շաս-սուղ-ղոն փողոց թիվ 1 հողամաս, մակերեսը՝ 0.08հա, չի հանդիսանում գրավի առարկա, մեկնարկային գինը՝ 17.550.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման, ինչպես նաև տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները,
- աճուրդի նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/,
- աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր /մասնակցության վճարը կազմում է գույքի արժեքի 1%-ը բայց ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամը:
Աճուրդի նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված Ա/Ձ Վարազդատ Մուրադյանի սնանկության հատուկ հաշվին՝ 19300232379100:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում albertasoyan@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները:Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև 5000 ՀՀ դրամի չափով մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Լոտը ուսումնասիրել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին:Հեռ. 091.334.691

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 91 334691

Էլ. փոստ`