Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ>> ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդությունը դատարան ներկայացնելու վերաբերյալ

08.10.2021

Տիպ` Միջնորդություն պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
Հայտատու` <<Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ն կետ

Ղեկավարվելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդվածի 1-ին մասի պահանջով հայտնում եմ Ձեզ, որ <<Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից միջնորդություն է ներկայացվելու դատարան ստանալու թույլտվություն՝ հրապարակային սակարկությամբ 3 (երեք) առանձին լոտերով օտարելու <<Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերը, ինչպես նաև ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքերը ։

1․ <<Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ք․ Երևան, Կենտրոն համայնք, Լեռ Կամսար փողոց, 30/3 շենք թիվ 45 հասցեում գտնվող տարածք, հողի մակերեսը՝ 0․141516 հա, շինության մակերեսը՝ 197․1 քմ /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 23062017-01-02/ մեկնարկային գինը ըստ անկախ գնահատող <<Տիգրիս>> ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման եզրակացության կազմում է 123,400,000 ՀՀ դրամ
2․ <<Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ք․ Երևան, Կենտրոն համայնք, Լեռ Կամսար փողոց, 30/3 շենք թիվ 46/1 հասցեում գտնվող տարածք, հողի մակերեսը՝ 0․141516 հա, շինության մակերեսը՝ 102․2 քմ/ սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 20082018-01-0172/, մեկնարկային գինը ըստ անկախ գնահատող <<Տիգրիս>> ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման եզրակացության կազմում է 67,000,000 ՀՀ դրամ։
3․ <<Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ>> ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքեր /համակարգիչներ, մոնիտորներ, աթոռ, պահարան և այլն/, մեկնարկային գինը ըստ անկախ գնահատող <<Տիգրիս>> ՍՊԸ-ի կողմից տրված գույքերի շուկայական արժեքի գնահատման եզրակացության կազմում է 1,774,500 ՀՀ դրամ։

Աճուրդը նշանակվելու է 10.11.2021թ-ին ժամը 12:00-ին <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին՝ գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի հինգ տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը պետք է կցվի դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`