Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Անահիտ Սերոժի Դանիելյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

29.11.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անահիտ Սերոժի Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված


2021թ. դեկտեմբերի 20-ին ժամը 13:00-ին Անահիտ Սերոժի Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Անահիտ Սերոժի Դանիելյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված Անահիտ Սերոժի Դանիելյանին և գրավատու Սուսաննա Ալբերտի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 2. ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Նոր Արեշ 30 փողոց 19 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակելի տունը կառուցվել է 530.4 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, հողամասը ծանրաբեռված է մեկ շինությամբ՝ բնակելի տուն՝ 192.7 քմ մակերես, առկա է 10 քմ մակերեսով լողավազան և 37,7 քմ մակերեսով ավտոտնակ, որոնք փաստացի ապամոնտաժված են, հողամասը բարեկարգված է` հարթեցված է և սալիկապատ, առկա են դեկորատիվ և պտղատու ծառներ, բնակելի տունը շահագործվել է 1960-ական թվականներին, շենքի մակերեսը 192,7քմ, հարկայնությունը՝ 2հ, շինության հիմքը՝ ժապավենային, երկաթբետոն, պատերի շարվածքը՝ կանոնավոր կտրվածքի տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, տանիքը՝ թիթեղ, մուտքի դուռը երկաթ՝ նոր, ներսի դռները՝ փայտե, պատուհանները՝ մետաղապլաստ, պատերը դեկորատիվ ներկանյութ, հատակը՝ մանրահատակ, լամինատ և սալիկ, սանհանգույցը և լոգարանը՝ միասին, հատակը և պատերը՝ սալիկապատած, առկա է կոմունիկացիաներ, գույքի պատերին առկա են ճաքեր: Մեկնարկային գինը՝ 43.105.770 /քառասուներեք միլիոն մեկ հարյուր հինգ հազար յոթ հարյուր յոթանասուն/ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605735770000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`