Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Սնանկության դատարանի 24.09.2020թ. թիվ ՍնԴ/0825/04/20 վճռով սնանկ ճանաչված Լիանա Լևոնի Ստեփանյանին պատկանող, ինչպես նաև երրորդ անձանց պատկանող, որպես Լիանա Լևոնի Ստեփանյանի վարկային պարտավորությունների կատարման միջոց «Հայբիզնեեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.12.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Լիանա Լևոնի Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.12․2021թ -ին, ժամը 11։00-ին, նշանակված ՀՀ Սնանկության դատարանի 24.09.2020թ թիվ ՍնԴ/0825/04/20 վճռով սնանկ ճանաչված Լիանա Լևոնի Ստեփանյանին, ինչպես նաև երրորդ անձանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի թիվ 1 լոտի բաց աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
24.12․2021թ-ին, ժամը 11։00-ին, Լիանա Լևոնի Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ/ կանցկացվի Լիանա Լևոնի Ստեփանյանին, ինչպես նաև երրորդ անձանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի թիվ 1 լոտի բաց աճուրդը:
Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է.
Լոտ 1- ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն, Չարենցի փողոց, 19 շենք, թիվ 42 հասցեում գտնվող անշարժ գույք /79,7 քմ ընդհանուր մակերեսով բնակարան, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Լիանա Լևոնի Ստեփանյանին 2/12 բաժին, Լևոն Ղուկասի Եգանյանին 3/12 բաժին, Մանյակ Արմենի Եգանյանին 3/12 բաժին, Լարիսա Եգանյանին 2/12 բաժին և Դիանա Լևոնի Եգանյանին 2/12 բաժին, որպես պարտապան Լիանա Լևոնի Ստեփանյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք գրավադրված է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 05022014-07-0014/ - մեկնարկային արժեքը կազմում է 10.392.700 (տաս միլիոն երեք հարյուր ինսուներկու հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ։
Գնորդը կատարելու է բնակիչների վտարման, գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան, 6-րդ թաղամաս, 16-րդ շենք, 23-րդ բնակարան հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված Լիանա Լևոնի Ստեփանյանի թիվ 16028027960706 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել Լիանա Լևոնի Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Պետրոսյանին (ՀՀ, ք․ Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ/, հեռ. (077) 19-10-76)։

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 6-րդ թաղ, 16շ., 23բն.

Հեռ..` +374 77191076

Էլ. փոստ`