Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հրաչյա Մկոյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ

28.12.2021

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2021թ. Դեկտեմբերի 28-ին նշանակված Հրաչյա Մկոյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2022թ. Հունվարի 13-ին ժամը 12:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում նշանակված է Հրաչյա Մկոյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
Լոտ 4. Ք. Երևան, Աղասու փող. 39/2 հասցեում գտնվող բնակելի տան 2-րդ հարկը, 1-ին հարկում բնակվում է այլ սեփականատեր, հողամասի մակերեսը` 66,1 քառ.մ, տան մակերեսը` 79,1քառ. մետր, 2–րդ հարկ և ձեղնահարկ, տունը բակային տարածք չունի, դռները և պատուհանները` մետաղապլաստ, ներքին հարդարումը` 8 բալ համակարգից 4 բալ, էական շուկայական արժեք ներկայացնող բարեկարգումները բացակայում են: Աճուրդի մեկնարկային արժեքը` 7 676 370 ՀՀ դրամ:
Տունը բնակեցված է: Բնակիչների վտարումը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ում բացված հետևյալ 16069033295433 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Հրաչյա Մկոյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`