Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սեդա Խաչատրյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

03.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սեդա Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.12.2021թ.-ին ժամը 10:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում նշանակված թիվ ԵԴ/0291/04/18 սնանկության գործով պարտապան Սեդա Գարեգինի Խաչատրյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
19.01.2022թ.-ին ժամը 10:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԴ/0291/04/18 սնանկության գործով պարտապան Սեդա Գարեգինի Խաչատրյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 2 /երկու/ լոտով.

ԼՈՏ 3. Բեռնատար ԶԻԼ ՄՄԶ-45022 մակնիշի /սեփականության վկայական՝ 01 AA 574615/ ավտոմեքենա հաշվառման համարանիշը՝ 30 ՍԼ 997, թափքի տեսակը՝ կողավոր, տրանսպորտային միջոցը արտադրվել է 1987թ.-ին, բեռնատարը ինտենսիվ շահագործվել է, ներկայուկս չի շահագործվում անսարքության պատճառով, տրանսպորտային միջոցի հիմնական հանգույցները՝ շարժիչը, տրանսմիսիոն համակարգը, ընթացային մասերը գտնվում են վատ վիճակում, ենթակա են հիմնանորոգման կամ փոխարինման, թափքի վրա առկա են կոռոզիայի ենթարկված, վնասված և դեֆորմացված հատվածներ, սրահը գտնվում է բարվոք վիճակում, անվադողերը և անվահեծերը մաշված են, ընդհանուր առմամբ ավտոմեքենան գտնվում է վատ վիճակում: Ավտոմեքենան հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Ավտոմեքենայի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Մեկնարկային գինը՝ 434.659 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան նվազագայույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՅունիբանկ՚ ԲԲԸ բացված թիվ 24100324366401 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք,որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագայույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում karakelyan.aleksandr@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Թիվ ԵԴ/0291/04/18 սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դավիթ Մալյան նրբ 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`