Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կարեն Կարախանյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

03.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Կարախանյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.12.2021թ.-ին ժամը 11:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում նշանակված թիվ ԵԴ/0390/04/18 սնանկության գործով պարտապան Կարեն Կոլյայի Կարախանյանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙԱյԴի բանկ՚ ՓԲԸ գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
19.01.2022թ.-ին ժամը 11:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԴ/0390/04/18 սնանկության գործով պարտապան Կարեն Կոլյայի Կարախանյանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙԱյԴի բանկ՚ ՓԲԸ գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.
ԼՈՏ 1. Ավտոմեքենա BYD F3 GL-I մակնիշի համարանիշը՝ 377 OZ 61, նույնականացման համարը՝ LGXC16AF5C0000645, թափքի տեսակը՝ սեդան, ՏՄ տեսակը՝ մարդատար, գույնը՝ սպիտակ, ավտոմեքենան արտադրվել է 2011թ.-ին, ինտենսիվորեն շահագործվել է, գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, չի շահագործվում, տրանսպորտային միջոցի հիմնական հանգույցները՝ շարժիչը, տրանսմիսիոն համակարգը, ընթացային մասն ունեն վերանորոգման կարիք, թափքը և սրահը գտնվում են բարվոք վիճակում, դիմացի թափարգելը վնասված է, հետևի թափարգելը բացակայում է, անվադողերը և անվահեծերը մաշված են, մեքենան գտնվում է վատ վիճակում:
Մեքենան գրավադրված է ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ: Ավտոմեքենայի տեղափոխման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են գնորդի միջոցով և հաշվին:
Մեկնարկային գինը 148.700 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ %-ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙԷրեբունի՚ մասնաճյուղում բացված թիվ 16041048817703 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դավիթ Մալյան նրբ 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`