Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ջիվան Գասպարյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

03.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ջիվան Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.12.2021թ.-ին ժամը 14:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում հայտարարված թիվ ՍնԴ/1859/04/20 սնանկության գործով պարտապան Ջիվան Ջիվանի Գասպարյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
19.01.2022թ.-ին ժամը 13:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/1859/04/20 սնանկության գործով պարտապան Ջիվան Ջիվանի Գասպարյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.

ԼՈՏ 1. ՀՀ Կոտայքի մարզ, Ալափարս վարչական տարածք գյուղատնտեսական արտադրական օբյեկտ /սեփականության վկայական՝ 2054123, տրված՝ 10.03.2006թ./ հասցեում գտնվող անշարժ գույք՝ 5000 քմ մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսկան արտադրական օբյեկտի սպասարկման, հողամասի հարթությունը՝ հարթ, հողամասում առկա է 986,1 քմ մակերեսով անասնաշենք, որն ամբողջովին քանդված է:
Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավական պետական գրանցում կկատարվի հողի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում, որը ենթակա է վճարման գնորդի կողմից, հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, 1 քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 2.940 ՀՀ դրամ:
Անշարժ գույքը գրավադրված է «Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ում: Գույքի առուվաճառքի և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են գնորդի կողմից:
Մեկնարկային գինը՝ 10.789.200 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան նվազագայույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱրդշինբանկ՚ ԲԲԸ բացված թիվ 2472304347860000 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք,որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագայույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված հայտերի ներկայացման ժամկետում karakelyan.aleksandr@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, էլեկտրոնային ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Թիվ ՍնԴ/1859/04/20 սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դավիթ Մալյան նրբ 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`