Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ջոնրիդ Կարապետյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

03.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ջոնրիդ Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29.12.2021թ.-ին ժամը 11:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԴ/0490/04/18 սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
19.01.2022թ.-ին ժամը 14:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԴ/0490/04/18 սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.

ԼՈՏ 1՝ ք. Երևան, Նալբանդյան փողոց 25/14 շենք թիվ 19 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք /սեփականության վկայական՝ 762066/ ՝ շենքը գտնվում է ք. Երևան, Նալբանդյան-Թումանյան և Նալբանդյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկների միջև, հյուսիս արևմտյան հատվածում, շենքը ճակատ ունի Նալբանդյան փողոցի կողմից, 5 հարկանի է, պատերը շարված են տուֆ քարով, փողոցի կողմից սրբստաշ, բնակարանի ընդհանուր մակերեսը 58,8 քմ:
Բնակարանը հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Բնակարանում փաստացի բնակվողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
ԼՈՏ-ի մեկնարկային գինը՝ 43.650.000 /քառասուներեք միլիոն վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը:
Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՅունիբանկ՚ ԲԲԸ բացված թիվ 24100173289002 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդին նախորդող օրը մինչև 16:00 կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագայույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում karakelyan.aleksandr@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Թիվ ԵԴ/0490/04/18 սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դավիթ Մալյան նրբ 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`