Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Նեֆելինային Սիենիտների Համալիր Արտադրություն>>ՍՊԸ -ի գույքի աճուրդի անցկացման վերաբերյալ

09.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<նեֆելինային սիենիտների համալիր արտադրություն >>ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սոֆյա Դավթյան
<<Սնանկության մասին >> ՀՀ օրենք ,76-րդ հոդված

ԵԱՔԴ/0198/04/16 վճռով սնանկ ճանաչված <<Նեֆելինային Սիենիտների համալիր արտադրության >> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի և մանրարժեք արագամաշ առարկաների աճուրդ վաճառքը , որը նշանակված էր 2021թ դեկտեմբերի 24-ին չի կայացել :
2022թ հունվարի 28–ին ժամը 12:00 սնանկության գործով կառավարիչ՝Սոֆյա Դավթյանի կողմից Երևան, Արշակունյաց 5, 311սենյակում , կանցկացվի << Նեֆելինային Սիենիտների Համալիր Արտադրություն >> ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի և մանրարժեք արագամաշ առարկաների աճուրդ վաճառքը, բաց դասական եղանակով:
ԼՈՏ 2 -ՀՀ Գեղարքունիքի մարզ ,Սոթք համայնքում գտնվող վարչական շենք շինության մակերեսը 2156.5քառ.մետր չորս հարկանի, շինության հիմքը ե/բ, պատերը քար միջհարկային ծածկը ե/բ , տանիքը մետաղյա, կառուցման տարեթիվ 1975թ դռները մետաղյա , փայտյա հարդարանքը՝ ներքին և արտաքին վատ վիճակում երկար ժամանակ չի շահագործվել և չի վերանորոգվել գտնվում է վատթար վիճակում, նպատակային նշանակություն՝ արտադրական,վկայական 2296750 տրված 01.09.2009թ Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է<<Նեֆելինային Սիենիտների Համալիր Արտադրություն>> ՍՊԸ –ին / առանց հողամաս/, հողամասը վարձակալություն 3115քմ: մեկնարկային գինը 2.259.700/ երկու միլիոն երկու հարյուր հիսուն ինը հազար յոթ հարյուր / ՀՀդրամ
ԼՈՏ -4. ՀՀ Գեղարքունիքի մարզ ք.Վարդենիս, Սոթք համայնքում , ունի շուկայական ցածր պահանջարկ ;Գույքը բարոյապես թե ֆիզիկապես ունի մեծ մաշվածություն:Գույքը իրենից ներկայացնում է մանրարժեք և արագամաշ առարկաներ , թվով ութսուն ութ անվանում:Մեկնարկային գինը 72.000/ յոթանասուն երկու հազար /ՀՀ դրամ:Գույքի ցանկը գտնվում է կառավարչի մոտ ; ԼՈՏ-6 Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնք բանվորական հանրակացարան/վկայական թիվ 2296751,տրված 01.09.2009թ ,շինության մակերեսը 702,4քմ և կիսանկուղ ՝114,6քմշինության հիմքը երկաթ բետոնե ,պատերը քար,միջհարկային ծածկը երկաթ /բետոնե ,տանիքը մետաղյա,կառուցման տարեթիվը 1975թ դռները՝ փայտյա ՝պատուհանները փայտյա,հարդարանքը գտնվում է վատ վիճակում,երկար ժամանակ չի շահագործվել և չի վերանորոգվել,հողամասի չափը 4022քմ իրավունքի տեսակը ՝վարձակալություն ,նպատակային նշանակությունը՝վարչական շենքի սպասարկման ;Մեկնարկային գինը 1.721.200 /մեկ միլիոն յոթ հարյուր քսանմեկ հազար երկու հարյուր / ՀՀ դրամ:
: ԼՈՏ - 7 Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքում գտնվող բանվորական կայարան /վկայական 2296753,տրված 01.09.2009թ:Բանվորական կայարան 842քմ օդամղիչ 208քմ, շինության հիմքը ՝երկաթ/բետոնե,պատերը քար,միջհարկային ծածկը՝՝երկաթ/բետոնե,տանիքը մետաղյա,կառուցման տարեթիվը 1975թ գտնվում է վատթար վիճակում ,չի շահագործվելև չի վերանորոգվել,հողամասի չափը ՝4763ք՝մ,իրավունքի տեսակը վարձակալություն,նպատակային նշանակությունը արտադրական,գործառնական նշանակությունը կամ հողատեսքը ՝սպասարկման:Մեկնարկային գինը 2.160.000./ երկու միլիոն հարյուր վաթսուն հազար /ՀՀդրամ : Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա/ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնակատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները բ/ աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են <<ԱՐԴՇԻՆԲԱՆԿ >> ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղ<<Նեֆելինային Սիենիտների Համալիր Արտադրություն >>ՍՊԸ –ի 2473604632580000 սնանկության հատուկ հաշվին Գնորդը վճարելու է հողի կադաստրային արժեքը:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան ,հասցեն ՝Օտյան 53/2: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել <<Նեֆելինային Սիենիտների Համալիր Արտադրություն >> ՍՊԸ –ի սնանկության գործով կառավարիչ Սոֆյա Դավթյանին՝ 093587930 հեռախոսահամարին

Հասցե` Երևան Բաշինջաղյան 1-ին նրբ.3-րդ շենք բն. 24

Հեռ..` +37493587930

Էլ. փոստ`