Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Սարգիս Աղումյանի սնանկության գործով առկա գույքի կրկնաճուրդ-վաճառքի մասին

14.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Սարգիս Աղումյանի Սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. փետրվարի 2-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Սարգիս Աղումյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի 26, №33 հասցեում կանցկացվի Ա/Ձ Սարգիս Աղումյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`

Լոտ 5 - ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող 02-001-0558-0004 ծածկագիրը կրող, 0.3408 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս (սեփ. վկ.՝ թիվ 2724155), մեկնարկային գինը՝ 691․310 ՀՀ դրամ,

Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Ա/Ձ Սարգիս Աղումյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150002773643625, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/, գույքի գտնվելու վայր կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073):

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`