Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Կամո Սեյրանի Ավետյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

25.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Կամո Սեյրանի Ավետյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված


2022թ. փետրվարի 16-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/0718/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Կամո Սեյրանի Ավետյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 6 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր Շիրակի խճուղի 12բ կիսակառույց բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը- անշարժ գույքի հողամասը զբաղեցնում է 400քմ մակերես: Հատակագծում քառակուսի է, մոտ 20 x 20 մ եզրային չափերով։ Ըստ թիվ 17032020-06-0003 վկայականի հողամասում կառուցված է 160 քմ մակերեսով շինություն՝ կիսակառույց բնակելի տուն։ Առկա է շինություն, որը չի ստացել իրավունքի պետական գրանցում։ Համաձայն ՀՍՏ 252-2012 ստանդարտի 10-րդ գլխի պահանջների իրավունքի պետական գրանցում չստացած անշարժ գույքը կարող է գնահատվել անկախ գնահատողի կողմից, եթե կատարվել են չափագրման (հաշվառման) աշխատանքներ և այդ աշխատանքների արդյունքները՝ հողամասի հատակագիծ, շինության հատակագիծ, շինության բնութագիր կցվում են գնահատման հաշվետվությանը և համարվում են հաշվետվության անբաժանելի մաս։ Քանի որ գնահատողին չեն ներկայացվել ինքնակամ շինության չափագրության արդյունքներ, ուստի սույն գնահատման շրջանակներում ինքնակամ շինության գնահաշվարկներ չեն կատարվել: Շենքի մակերեսը՝ 160քմ, հակայնությունը՝ 1 հարկ, շինության հիմքը՝ երկաթ-բետոն, պատերի շարվածքը՝ տուֆ քար՝ ցեմենտավազյա շախախի կիրառմամբ, ճակատային պատը շուբատաշ տուֆ, տանիքը՝ բազմալանջ, ծածկույթը ցինկապատ թիթեղ, մուտքի դուռը՝ փայտե, ներսի դռները և պատուհանները փայտե և մետաղապլաստե, միջանցքի հատակը կերամիկական սալիկներ, սենյակների հատակը լամինապատ, պատերը գաջասվաղված, երեսպատված ներկանյութով, սանհանգույցը և լոգարանը միասին, հատակը և պատերը սալիկապատ, իրականացված է կախովի առաստաղ, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Կամո Սեյրանի Ավետյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 17032020-06-0003/, ապահովելով անհատ ձեռնարկատեր Կամո Սեյրանի Ավետյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 22.680.000 /քսաներկու միլիոն վեց հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, քաղաք Վանաձոր Բաղրամյան պողոտա 76 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակելի տունը կառուցվել է 991.3քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, հողամասը ծանրաբեռնված է երկու շինությամբ՝ բնակելի տուն՝ 491,46քմ մակերեսով և պարիսպ 3,7քմ մակերեսով, հողամասը բարեկարգված է, պարիսպը շարված է քարով, երեսպատված դեկորատիվ շաղախով (կրոշկա սվաղ): Շենքի հարկայնությունը՝ 2 հարկ, շինության հիմքը՝ երկաթ-բետոն, միջհարկային ծածկը՝ երկաթ-բետոն, պատերի շարվածքը՝ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, արտաքինից սվաղված դեկորատիվ շաղախով, տանիքը՝ բազմալանջ, ծածկույթը ցինկապատ թիթեղ, ջրահեռացումը՝ կազմակերպված, մուտքի դուռը՝ մետաղական, ներսի դռները փայտե և մետաղապլաստե, պատուհանները՝ մետաղապլաստե, պատերը գաջասվաղված, երեսպատված ներկանյութով ր պաստառով, սենյակների հատակը լամինապատ, կերամիկական սալիկներ, առկա է մի քանի սանհանգույց և լոգարան, բոլորը վերանորոգված են, հատակը և պատերը երեսպատված են կերամիկական սալիկներով, իրականացված է կախովի առաստաղ, առկա է ել. Մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Կամո Սեյրանի Ավետյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 06102017-06-0016/, ապահովելով անհատ ձեռնարկատեր Կամո Սեյրանի Ավետյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 75.816.000 /յոթանասունհինգ միլիոն ութ հարյուր տասնվեց հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. ՀՀ, քաղաք Վանաձոր, Բաղրամյան պողոտա 61/1-1/3 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը- հողամասը զբաղեցնում է 385քմ մակերես, ճակատը Բաղրամյան պողոտայի կողմից կազմում է մոտ 16 գծամետր, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը տեղազննման օրվա դրությամբ գտնվել է չբարեկարգված վիճակում, կոմունիկացիաներ առկա չեն: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Կամո Սեյրանի Ավետյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 06102017-06-0021/, ապահովելով անհատ ձեռնարկատեր Կամո Սեյրանի Ավետյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 9.315.000 /ինը միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 4. ՀՀ, քաղաք Վանաձոր Բաղրամյան պողոտա 21/16 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը- հողամասը զբաղեցնում է 800քմ մակերես, Բաղրամյան պողոտայի նկատմամբ գտնվում է 2-րդ գծում, հողամասը հատակագծում ուղղանկյունաձև է, ունի մոտ 20x40 մ եզրային չափեր, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը տեղազննման օրվա դրությամբ գտնվել է չբարեկարգված վիճակում, կոմունիկացիաներ առկա չեն: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Կամո Սեյրանի Ավետյանին: Մեկնարկային գինը՝ 6.237.000 /վեց միլիոն երկու հարյուր երեսունյոթ հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 5. KIA մակնիշի SPORTAGE 2.4 L տիպարի, 36 SC 350 համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2016թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ բալագույն մետալիկ, նույնացման համարը՝ KNDPMCAC7H7120684, շարժիչի հզորությունը (ԿՎ/Ձուժ)՝ 135/184, սրահը՝ կտորապատ, գույնը՝ սև, գտնվում է լավ վիճակում, շարժիչը՝ բենզինային, CDi, շարային 4 մխոցային, մեքենայի անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում (անվադողերը 2016 թվականի արտադրության են): Սրահը գտնվում է լավ պահպանված վիճակում: Շարժիչը և փոխանցման տուփը գտնվում են աշխատանքային վիճակում, մեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման: Գազաբալոնային համակարգ տեղադրված չէ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Կամո Սեյրանի Ավետյանին: Մեկնարկային գինը՝ 6.885.000 /վեց միլիոն ութ հարյուր ութսունհինգ հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 6. CAT-428E մակնիշի ինքնագնաց անվավոր էքսկավատոր: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2013թ., բազային դասը՝ CAT0428FHLBH01621, օգտագործման նշանակությունը՝ շինարարակն, շարժիչի համարը՝ CRS68095, շարժիչի հզորությունը (ձ/ու)՝ 101, շարժիչի տեսակը՝ դիզելային, շարժման տեսակը՝ ինքնագնաց անվավոր, սրահը գտնվում է լավ վիճակում, շարժիչը՝ դիզելային, ըստ նորմատիվի ենթակա է վերանորոգման, էքսկավատորի վիճակը՝ սարքին, օգտագործված է, գտնվում է աշխատանքային վիճակում, էքսկավատորի հիդրավլիկ համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման, անվադողերը գտնվում են միջին վիճակում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Կամո Սեյրանի Ավետյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով անհատ ձեռնարկատեր Կամո Սեյրանի Ավետյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ:Մեկնարկային գինը՝ 12.960.000 /տասներկու միլիոն ինը հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 09.02.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473605837740000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`