Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայկ Հակոբյանի թիվ` ՍնԴ/0573/04/21 սնանկության գործով գրավադրված ոսկեղենի աճուրդ

27.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. Փետրվարի 14-ին ժամը 11:30 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում կկայանա Հայկ Հակոբյանի կողմից “Արդշինբանկ” ՓԲԸ-ում գրավադրված ոսկեղենի աճուրդ վաճառքը հետևյալ լոտով.

Լոտ.1. - Շղթա, 500 հարգի, 1 հատ, ոսկու կշիռը 9,0 գրամ
Խաչ, 500 հարգի, 1 հատ, ոսկու կշիռը 2,5 գրամ
Լոտի մեկնարկային արժեքը` 153 564 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ում բացված հետևյալ 19300803583700 հաշվեհամարին/շահառու` Արարատ Վարդանյան/, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Հայկ Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Վարդանյանին` +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` 37499771410

Էլ. փոստ`