Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Լուսարա» ՍՊԸ –ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

04.02.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.02.2022թ. հայտարարված «Լուսարա» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
25.02.2022թ. ժամը 14.30-ին «Լուսարա» ՍՊԸ-ի /գործ թիվ ՍԴ3/0009/04/17/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Լուսարա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող տրանսպորտային միջոցի արժեքը նվազեցված չէ նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում է .
Լոտ 1. HYUNDAI SONATA 2.0 մակնիշի 437 OV 61 պետ. համարանիշի, 1997թ. արտադրության թեթեվ մարդատար ավտոմեքենա, գույնը՝ բաց մոխրագույն, մետալիկ, թափքի տեսակը՝ սեդան, նույնականացման համարը՝ KMHCF31FPVU782948, շարժիչի հզորությունը՝ 92/125, մեքենան գտնվում է վատ վիճակում, ունի վերանորոգման կարիք - 80.200 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028027192742 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`