Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կարինե Խաչատրյանի պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձանց համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկաճուրդ կազմակերպելու և անցկացնելու մասին

08.02.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարինե Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022 թվականի փետրվարի 7-ին ժամը 11:00-ին սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5,313 լսարան հասցեում Կարինե Խաչատրյանի թիվ ՍՆԴ/1773/04/19 սնանկության գործով բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով ։
2022 թվականի մարտի 7-ին ժամը 11:00-ին սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5,313 լսարան հասցեում կանցկացվի Կարինե Խաչատրյանի թիվ ՍՆԴ/1773/04/19 սնանկության գործով բաց դասական (գնի ավելացման) եղանակով կրկնաճուրդ::
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը՝
Լոտ 1-Հասցե ՀՀ ք․ Երևան ,Յա․ Զարոբյան 4 բնակարան 6 ,ընդհանուր մակերեսը կազմում է 161,04 քմ ,2 հարկ քարե շենք ,միջհարկային բարձրությունը 3,2 մ ։ Պատուհանները մետաղապլաստեր ,մուտքի դուռը մետաղյա ,ներսի պատերը կիսահարդարված է /անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիր թիվ 004-259Հ սեփականության իրավունքի վկայական թիվ 02032018-01-01118 /
Լոտի մեկնարկային գինն է 108,912,600 ՀՀ դրամ:
Ուշադրություն նշված լոտը գտնվում է սեփականատիրոջ տիրապետման ներքո: Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Հայտի ներկայացման, աճուրդի կազմակերպման և անցկացման կարգերը, աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները, աճուրդին առնչվող այլ մանրամասները սահմանված են աճուրդի կանոնակարգով: Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում, կամ նախապես՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով կառավարչի հետ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5-րդ աշխատանքային օրվա ժամը 16։00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող ապացույց(ներ)ը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ՎՏԲ Հայսատան բանկ » ՓԲԸ, հ/հ 16048070176408 )՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերիի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37491114101):

Հասցե` ք. Երևան ,Ղազար Փարպեցու 11ա բն 42


Էլ. փոստ` armushka7@mail.ru

Հասցե` ք. Երևան ,Ղազար Փարպեցու 11ա բն 42

Հեռ..` +374-91-11-41-01

Էլ. փոստ`