Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայկ Սարգսի Հովհաննիսյանի պարտավորությունների կատարման նպատակով Յունիբանկ ԲԲԸ -ում գրավադրված երրորդ անձանց գույքի կրկնաճուրդով վաճառելու մասին :

17.02.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայկ Սարգսի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.02.2019թ. ժամը 12:00-ին Երևան քաղաք Վազգեն Սարգսյան 26/3,515 գրասենյակ հասցեում / Հայկ Սարգսի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյանի կողմից հայտարարված աճուրդը չի կայացել գնորդի կողմից վճարումներ չկատարելու պատճառով ։
22․03․2022թ ժամը 10:00 -ին ք Երևան , Վազգեն Սարգսյան 26/3 ,515 գրասենյակ հասցեում / Հայկ Սարգսի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Արմինե Մովսիսյանի կողմից կանցկացվի Հայկ Սարգսի Հովհաննիսյանի պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձանց Վարդան Մանուչարյանի և Սուսաննա Գեղամի Մանուչարյանի ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ :Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը ՝
Լոտ 1 - ՀՀ Կոտայքի մարզ,գյուղ Առինջ ,Ա թաղամաս ,3-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող բնակելի տուն/ընդ.մակ կազմում է 228.1 քմ,որից 1-ին հարկ 110.4 քմ ,կիսանկուղայինհարկ 117.7 քմ ,ավտոտնակ 25,2 քմ և պարիսպ 22քմ :Բնակելի տան կառուցման տարեթիվը 2008թ ,շինության տեսակը քար,տանիքը երկլանջ,մետաղական վահանակներ,մուտքի դուռը մետաղ,ներսի դռները փայտյա ,պատուհանները մետաղապլաստե ,հատակը լամինատ ,կիսանկուղային հարկը բետոնյա ,երեսսվաղ ,պատերը ներկանյութով պատված ,խոհանոցի պատերն երեսապատված են մասամբ կերամիկական սալիկներով ,կիսանկուղային հարկ բետոնյա երեսսվաղ ,առաստաղը ներկանյութով պատված :Սանհանգույցը և լոգարանի պատերըպատված են կերամիկական սալիկներով :Կիսանկուղային հարկի ներքին հարդարանքը բացակայում է :Աճուրդի մեկնարկային գինը՝ 21000,000 ՀՀ դրամ :
Ուշադրություն գույքը ծանրաբեռնված է բնակիչներով և վտարման հետ կապված բոլոր գործողությունները պետք է կատարվի գնորդի կողմից ։
Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում),գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն ,իսկ իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդին մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% – ը և 5% - ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Կոնվերսբանկ» ՓԲԸ -ի 1930002017830100 հատուկ սնանկության հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները ,ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16 : 00-ն կարողեն հայտ ներկայացնեն ՀՀ սնանկության դատարանք. Երևան ,Ե.Օտյան 53/2 հասցեում) :Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդը անցկացնելու օրվանից 10 (տասը) բանկային օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնմանգինը) , հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը:Գումարը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Լոտի ուսումնասիրությունների և մանրամասն տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարանք. Երևան ,Ե.Օտյան 53/2 / կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Մովսիսյանին , հեռ.091-11-41-01 հեռախոսահամարով :

Հասցե` ք. Երևան ,Ղազար Փարպեցու 11ա բն 42

Հեռ..` +374-91-11-41-01

Էլ. փոստ`