Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սամվել Անդրանիկի Բաբայանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

17.02.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սամվել Անդրանիկի Բաբայանի սնանկության գործով կառավարիչ Շ. Ղազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76 հոդված

17.02.2022թ. ժամը 16:00-ին ք.Երևան Արշակունյաց 5 հասցեում նշանակված աճուրդը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
15.03.2022թ. ժամը 16:00-ին ք.Երևան Արշակունյաց 5 հասցեում տեղի կունենա Սամվել Անդրանիկի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով հրապարակային սակարկություններով վաճառք՝ 1 ընդհանուր լոտով՝
Լոտ 1. MERCEDES-BENZ S600 մակնիշի 44UU444 պետհամարանիշի, 2004 թվականի արտադրության, WDB2201761A452332 VIN կոդով, 27595040011914 շարժիչի համարով ավտոմեքենան - մեկնարկային գինը 3,294,934 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցվեն ՙՀայԲիզնեսբանկ՚ ՓԲԸ-ում բացված թիվ 1150021197967997 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանին՝ հեռ. 094-10-88-31:

Հասցե` Երևան, Ս Զորավար 2

Հեռ..` +37494108831

Էլ. փոստ`