Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արշակ Արշակի Յաղուբյանին պատկանող <<Ակբա Բանկ>> ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.03.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արշակ Արշակի Յաղուբյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2021թ. փետրվարի 15-ին Արշակ Արշակի Յաղուբյանի գույքի կրկնաճուրդը չի կայացել է հայտ չլինելու պատճառով:
2022թ. մարտի 17-ին, ժամը 13:00-ին Արշակ Արշակի Յաղուբյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Արգիշտի 11/4, թիվ 2 տարածք հասցեում կանցկացվի Արշակ Արշակի Յաղուբյանի պարտավորությունների համար <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ում գրավադրված, պարտապանին պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1- ՀՀ Արմավիրի մ. Գրիբոյեդով համայնք, Թումանյան փ. թիվ 27 հասցեի բնակելի տուն՝ 394,0 քմ, բնակավայրերի նշանակության հողամասի մակերեսը՝ 0,117 հա, ինչպես նաև առկա են 112,3քմ մակերեսով անասնաշենք, 10,9 քմ մակերեսով և 19,6 խմ ծավալով պարիսպ: Բնակելի տան նկարագիրը՝ վերոնշյալ բնակելի տունը տուֆ քարով շարված, երկաթբետոնյա տանիքով և մետաղական թիթեղյա տանիքածածկով է: Բնակելի տան ներքին հարդարանքի մի մասը իրականացված է գաջապատմամբ, որոշ հատվածներում առկա են պոկված և խունացած հատվածներ, մյուս մասում ներքին հարդարանք չկա: Բնակելի տան հատակները փայտյա են: Պատուհանների ապակինների մի մասը կոտրված է: Բնակելի տան մուտքի դուռը մետաղական է : Բակը բարեկարգված չէ: Ընդհանուր առմամբ բնակելի տան արտաքին և ներքին հարդարանքները գտնվում էին անբավարար վիճակում: Անասնաշենքը միահարկ է, տուֆ քարով շարված, չունի ներքին հարդարում, կադաստրային ծածկագիր 04-035-0009-0006, իրավունքի տեսակը՝ գրավ, գրավի վկայականի համար՝ 24032015-04-0027: Լոտի արժեքը կազմում է 4.068.630 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Արշակ Արշակի Յաղուբյանի սնանկության հատուկ հաշվին` <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ 220530449978000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ արձանագրությունով սահմնաված ժամկետում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ. +374 44 66 66 63/:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 28փ. 23 տ.

Հեռ..` +374 44666663

Էլ. փոստ`