Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վահագն Համլետի Սուքիասյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.03.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

25.03.2022թ. ժամը 12:00-ին Վահագն Համլետի Սուքիասյանի /գործ թիվ ԵԱԴԴ/0098/04/14/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Վահագն Համլետի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը:
Աճուրդի ներկայացվող գույքերի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1. ք.Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 3-րդ թաղամաս 7/10 հասցեում գտնվող 271,6 մետր քառ. հողամասի և 24,8 գծ.մետր պարիսպի /սեփ.վկ.թիվ 26112019-01-0338, հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, գույքը կարող է ծանրաբեռնված լինել հասարակական կարիքների համար հարկադիր, անվճար և մշտական սերվիտուտով/, գինը կազմում է – 3.156.900 ՀՀ դրամ,
Լոտ 3. ք.Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 7/1 հասցեում գտնվող 216 մետր քառ. հողամասի և 14,5 գծ.մ պարիսպի, /սեփ. վկ. թիվ 2414625, տրված է 06.11.2007թ., հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, գինը կազմում է – 1.672.100 ՀՀ դրամ,
Լոտ 5. ք.Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 7/19 հասցեում գտնվող հողամասի, /սեփ.վկ.թիվ 2416248, տրված է 05.10.2007թ., հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ/, գինը կազմում է – 139.700 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047040 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան //հասցե` ք. Երևան, Օտյան 53/2/:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`