Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ժևիկ Սամվելի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպան և անցկացման մասին

14.03.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ժևիկ Սամվելի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Սոնա Ավագյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. մարտի 10-ին Ժևիկ Սամվելի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Ս.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պող. 5 սենյակ 311 հասցեում նշանակաված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 2022թ. ապրիլի 5-ին ժամը 15:30-ին Ժևիկ Սամվելի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Ս.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պող. 5 սենյակ 311 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Ժևիկ Սամվելի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը: Կրկնաճուրդի հանվող գույքը բաղկացած է 1 /մեկ/ լոտից:
Լոտ N 1. Հողամասի կառուցապատման իրավունք - ՀՀ Գեղարքունիքի մարզ համայնք Շողակաթ գյուղ Շողակաթ սեփականության իրավունքի պետական գրանցման 2138070 համարի վկայականով անշարժ գույքի նկատմամբ հողամասի կառուցապատման իրավունք: Գտնվում է Գեղարքունիքի մարզ համայնք Շողակաթ գյուղում Շողակաթ գյուղի (նախկինում Շորժա) ափամերձ հատվածում: Մակերեսը` 0.6հա մակերես: Հողամասի նպատակային նշանակությունը բնապահպանական, գործառնական նշանակությունը ըստ վկայականի` կառուցապատման համար: Գտնվում է M-14 ավտոմայրուղղու հարևանությամբ: Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման պատճառով հողամասի մի մասը անցել է ջրի տակ: Գտնվում է սողանքով վտանգված հատվածում, սողանքից խուսափելու համար անհարժեշտ է կառուցել քարե կամ միաձույլ երկաթ-բետոնե հենապատ: Հողամասում առկա են եղևնիներ: Կառուցապատման իրավունքը գործում է մինչև 05.12.2031թ.: Մեկնարկային գինն է` է 2,604,061 ՀՀ դրամ:
Գույքի վաճառքի, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Ժևիկ Սամվելի Մկրտչյանի սնանկության 11813020047000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի /ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2022թ. մարտի 29-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 418 սենյակ՝ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ: Սնանկության գործով կառավարիչ` Ս.Ավագյան հեռ. 077-454587

Հասցե` ՀՀ, ք.Երևան Բաղրամյան 85, բն.50

Հեռ..` +374 77 45 45 87

Էլ. փոստ`