ՇԴ/5147/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
15.03.2022
ՇԴ/5147/02/21
28.02.2022թ.
ՇԴ25 Ե-------
Պատասխանող՝ Վաչագան Վասիլի Խաչատրյանին
/ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մսի Կոմբինատ շենք 10, բն. 21
Տեղեկացվում է, որ քաղաքացիական գործով ըստ հայցի Լիզա Վիտալիի Խաչատրյանի ընդդեմ Վաչագան Վասիլի Խաչատրյանի` ամուսնությունը լուծելու պահանջի մասին:
Սույն գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակվելու է 2022 թվականի ապրիլի 14-ին DataLex դատական տեղեկատվական համակարգի միջոցով (պաշտոնական կայքը` datalex.am):
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
Տեղեկացվում է նաև, որ գործը պարզեցված վարութով քննելու մասին որոշումը և մյուս դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Գյումրի, Անկախության հր. 7)։
Դատավորի օգնական` Անահիտ Հախվերդյան
Հասցե` ք․ Գյումրի, Անկախության հր․ 7
Հեռ..` 31258559
Էլ. փոստ`