Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

“Տոնուս” ՍՊԸ-ի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով հետևյալ անշարժ գույքերը աճուրդային եղանակով իրացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն

05.04.2022

Տիպ` Միջնորդություն պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ սնանկության դատարան է ներկայացվելու միջնորդություն, պարտապան` “Տոնուս” ՍՊԸ-ի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով հետևյալ անշարժ գույքերը աճուրդային եղանակով իրացնելու թույլտվություն ստանալու նպատակով:
1. Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա 15/1 շենք, թիվ 50 հասցեում գտնվող թիվ` 19022020-07-0001 վկայականով կառուցապատման հողամաս, հողամասի մակերեսը` 67 քառ.մ, շուկայական արժեքը` 3 840 000 ՀՀ դրամ:
Հողամասի չվճարված կադաստրային արժեքը կազմում է` 1 083 792 ՀՀ դրամ, որը վճարվելու է գնորդի կողմից:
2. Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա 15/1 շենք, թիվ 51 հասցեում գտնվող թիվ` 2672750 վկայականով կառուցապատման հողամաս, հողամասի մակերեսը` 63 քառ.մ, շուկայական արժեքը` 3 610 000 ՀՀ դրամ:
Հողամասի չվճարված կադաստրային արժեքը կազմում է` 1 019 088 ՀՀ դրամ, որը վճարվելու է գնորդի կողմից:
3. Ք. Երևան, Այգեձորի 78ա, թիվ 47 հասցեում գտնվող ստորգետնյա կայանատեղի, մակերեսը 18,2 քառ. մետր, շուկայական արժեքը` 5 000 000 ՀՀ դրամ:
4. Ք. Երևան, Այգեձորի 78ա, թիվ 46 հասցեում գտնվող ստորգետնյա կայանատեղի, մակերեսը 17 քառ. մետր, շուկայական արժեքը` 4 670 000 ՀՀ դրամ:
Գույքերի գնահատումը կատարվել է “Տիգրիս” ՍՊԸ-ի փորձագետների կողմից:
Գնահատման եզրակացությունների հետ կարող եք ծանոթանալ ինձ մոտ դեպոնացված օրինակներից:
Միաժամանակ հայտնում եմ Ձեզ, որ 25.04.2022թ. ժամը` 13:00 ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է “Տոնուս” ՍՊԸ-ի սնանկության գործով պարտատերերի հերթական ժողովը:
Օրակարգում քննարկվելու է “Տոնուս” ՍՊԸ-ին պատկանող վերոնշյալ անշարժ գույքերը աճուրդային վաճառքով իրացնելու և վաճառքի ծրագիր հաստատելու հարցերը:
Խնդրում եմ ապահովել Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը:

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`