Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1409/04/20 սնանկության գործով պարտապան «ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ-ի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

06.04.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի հոդված 76

Հայտարարություն 216-3

05.04.2022թ. ժամը 11:00-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել:
17.05.2022թ. ժամը 11:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում երրորդ անձանց կողմից գրավադրված հետևյալ գույքերը՝
Լոտ 1 - Սյունիքի մ, Կապան, Շինարարների փ., 1/11 հասցեում գտնվող անշարժ գույք /վկայական` թիվ 2724943, տրվ.` 10.05.2011թ./: Սեփականատերը իրավաբանական անձ է։ Հողամասի մակերեսը` 4392քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ գործարանի սպասարկման։ Գույքն իրենից ներկայացնում է մի քանի շինությունների համալիր: Հիմնական շինությունը /մակերեսը` 1760.1քմ/ արտադրական մասնաշենք է, որը հարմարեցված է հյուրանոցային տնտեսություն օգտագործելու համար: Հիմնական մասնաշենքը դիմային հատվածից երկհարկանի է, կարմիր տուֆով պատված, որոշ հատվածներում բազալտից պատերով, ետնամասից շինությունը եռահարկ է: Շենքը հիմնականում վերանորոգված է, հատակը, սանհանգույցները` սալիկապատ, որոշ հատվածներում` քարե սալիկներ, դռները և պատուհանները` մետաղապլաստե: Երկրորդ հարկի ետնամասը ընդհանուր հատված է` պատշգամբի տեսքով, չվերանորոգված: Երրորդ հարկում առանձնացված են սենյակներ` վերանորոգված, հետնամասում դեպի քաղաքի կենտրոն նայող պատշգամբ է` քարե հատակով: Մասնաշենքի որոշ հատվածներ օգտագործվում են որպես հանգստի գոտի և մարզասրահ: Նկուղային հատվածները նորոգված չեն, օգտագործվում են որպես պահեստներ: Տարածքում առկա են նաև ընդհանուր 584,46 քմ մակերեսով շինություններ /անցակետ, կոմպրեսորային, զուգարան, գալվանական, ենթակայան, քիմ լաբորատորիա, նախապատրաստական տեղամաս/, որոնք արտադրական նպատակներով չեն օգտագործվում։ Առկա են նաև սեփականության վկայականում ներառված՝ 47,65 քմ մակերեսով, ինչպես նաև վկայականում չներառված ինքնակամ կառույցներ։ Գլխավոր մասնաշենքի աջակողմյան հատվածում առկա մեկհարկանի շինությունները հարմարեցված են որպես քոթեջներ` վերանորոգված են, հատակը` լամինատ, սանհանգույցը` սալիկապատ, դռները և պատուհանները` մետաղապլաստե, առկա է ջեռուցում: Գլխավոր դարպասից աջ և ձախ կողմերում գտնվում են մեկհարկանի քարե շինություններ, որոնք օգտագործվում են որպես անցակետ և քոթեջ: Քոթեջի հատակը ДСП, ներկված, սանհանգույցը սալիկապատ, դռները և պատուհանները` մետաղապլաստե, առկա է ջեռուցում: Գլխավոր մասնաշենքի ետնամասի մեկհարկանի մետաղական տանիքով շինությունը բաժանված է 4 առանձնասենյակների` կացարան օգտագործելու համար: Սենյակների հատակը` լամինատ, պատերը` ներկանյութով ներկված, դռները և պատուհանները` մետաղապլաստե, առկա են սալիկապատ սանհանգույցներ: Բակը բարեկարգված է, առկա են կանաչապատ հատվածներ, ասֆալտապատ տարածք` ավտոկանգառ: Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, գույքի գնորդը պարտավոր է ամբողջությամբ վճարել այն։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 188.285.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Երևան, Մուշ թաղ., 81 հասցեում գտնվող բնակելի տուն /վկայական` թիվ 2746713, տրվ.` 07.05.2010թ./: Սեփականատերը ֆիզիկական անձ է։ Հողամասի մակերեսը` 360քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։ Բնակելի տան մակերեսը` 363.6քմ, պարիսպը` 11.8քմ, ինքնակամ շինություններ` 19.7քմ: Տունը երկհարկանի քարե շինություն, ճակատային պատը` բնական քարե սալիկներով պատված, միջհարկային ծածկը` երկաթբետոն, առաստաղի բարձրությունը` 2.9-3մ: 1-ին հարկի աջ կողմում ավտոտնակ է, ետնամասում` աշխատասենյակ և սանհանգույց, ձախ մասում` խոհանոց և հյուրասենյակ: 1-ին հարկը սալիկապատ, վերանորոգված: 2-րդ հարկում հատակը` մանրահատակ, պատերը` ներկանյութով ներկված, սանհանգույցները սալիկապատված: Նկուղային հարկում առկա են հանգստի գոտի և խորդանոց: Բակը բարեկարգ է` մասամբ խոտածածկ է, մասամբ` սալիկապատ, առկա է փայտյա զրուցարան` թիթեղյա տանիքով, աղյուսից մանգաղ: Տունը բնակեցված է։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 97.492.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Երևան, Մուշ թաղ., 82/1 հասցեում գտնվող հողամաս /վկայական` թիվ 22012013-01-1638, տրվ.` 22.01.2013թ., կադաստրային ծածկագիրը` 01-007-0276-0057/: Սեփականատերը ֆիզիկական անձ է։ Հողամասի մակերեսը` 360քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։ Հողամասը հարթ է, ետնամասում, ձախակողմյան և աջակողմյան հատվածներում հարևան հողամասերի պարիսպներն են, այլ շինություններ առկա չեն: Աճուրդի մեկնարկային գինը՝ 15.504.000 ՀՀ դրամ:
Լոտ 4- Արարատի մ., ք. Արարատ, Այգի 3 հասցեում գտնվող անշարժ գույք` սրճարան, որը տեղակայված է Արարատ քաղաքի կենտրոնական հատվածում` Մշակույթի տան ետնամասում գտնվող այգու մի հատվածում /վկայական` թիվ 2815260, տրվ.` 25.08.2011թ./: Իրավատերը ֆիզիկական անձ է։ Հողամասի մակերեսը` 1273քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։ Շենքի մակերեսը` 128քմ, միջհարկային ծածկը` թեթև կոնստրուկցիաներով, տանիքը` թիթեղյա, առաստաղի բարձրությունը` 3մ, հատակը և սանհանգույցը սալիկապատ, դռները և լուսամուտները մետաղապլաստե: Հողամասի վրա առկա են ընդհանուր 121 քմ մակերեսով շինություններ, այդ թվում ՝ ծածկ /նավես/՝ 19,7 քմ, սրճարան՝ 85,6 քմ, պարիսպ՝ 15,7 քմ։ Տարածքում հարմարեցված և տեղակայված են ամռանը օգտագործման համար նախատեսված սեղաններ` ծածկով: Ընդհանուր գույքը իրենից ներկայացնում է սրճարան՝ շինությունները և տարածքը հարմարեցված են այդ նպատակի համար։ Տարածքը բարեկարգ է։ Հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը տրված է մինչև 2107թ., իսկ համաձայն սեփականության վկայականի, տարեկան վարձավճարի չափը սահմանված է 127.300 ՀՀ դրամ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 75.663.000 ՀՀ դրամ:
Լոտ 5- Երևան, Մարգարյան փ., 17/1 հասցեում գտնվող անշարժ գույք /վկայական` թիվ 05042016-01-0199, տրվ.`05.04.2016թ./: Սեփականատերը ֆիզիկական անձ է։ Հողամասի մակերեսը` 202.74քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։ Գույքն իրենից ներկայացնում է մետաղական կոնստրուկցիաներից կառուցված սովետական ժամանակվա բանջարեղենի խանութ, որը արտաքինից` երկու կողմերից և ետնամասից պատված է տուֆով: Շինությունների մակերեսը` 147.2քմ, միջհարկային ծածկը` մետաղական, տանիքը` թիթեղյա, առաստաղի բարձրությունը` 2.6մ, միջսենյակային դռները` փայտե, լուսամուտները մետաղապլաստե հատակը` սալիկապատ, պատերը` ներկանյութով ներկված: Նախկին պարիսպը լուսամուտներով ձևափոխվել է արտաքին պատի: Ընդհանուր շինությունը բաղկացած է 3 հատվածներից` նախկին պարսպով փակված հատվածը, խանութի հատվածը և պահեստային մասը, շինության մի մասը ինքնակամ է: Ամբողջ անշարժ գույքը հարմարեցված է և փաստացի օգտագործվում է որպես խանութ։ Աստիճանավանդակը բազալտից է: Աճուրդի մեկնարկային գինը՝ 62.111.000 ՀՀ դրամ:
Լոտ 6- Երևան, Արաբկիր, Կոմիտաս 28ա շ., 37 հասցեում գտնվող բնակարան /վկայական` թիվ 490842, տրվ.` 02.07.2001թ./: Սեփականատերը ֆիզիկական անձ է։ Բնակարանը գտնվում է վեցհարկանի շենքի 1-ին հարկում, մակերեսը` 89.28քմ, առաստաղի բարձրությունը` 2.7մ, միջհարկային ծածկը` երկաթբետոն: Արտաքին դուռը` մետաղական երեսպատված, միջսենյակային դռները` փայտե, պատուհանները` մետաղապլաստե, փայտյա, հատակը` մասամբ սալիկապատ, մասամբ մանրահատակ, պատերը` մասամբ ներկված, մասամբ պաստառապատ, սանհանգույցը` սալիկապատ: Բնակարանը բնակեցված է։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 31.842.000 ՀՀ դրամ:
Լոտ 7 – Toyota մակնիշի Land Cruiser Prado V6 4 տիպարի, 99 OQ 999 պետհամարանիշով 2012թ. արտադրության ավտոմեքենա: Սեփականատերը ֆիզիկական անձ է։ Թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սև, շարժիչը` բենզինային, հզորությունը՝ 282 Ձ/ՈՒ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, անվադողերը՝ մինչև 50 տոկոս մաշվածությամբ: Սրահը` կտորից, թարմ պահպանված։ Վազքը, ըստ ցուցիչի՝ 102 հազ. կմ: Դիմային ապակին ճաքած է: Այլ թերություններ առկա չեն։ Ղեկը՝ ձախակողմյան։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 8.948.000 ՀՀ դրամ:
Լոտ 8 – Porsche մակնիշի, Cayenne S V8 4.8 տիպարի, 99 LA 999 պետհամարանիշով 2007թ. արտադրության ավտոմեքենա: Սեփականատերը ֆիզիկական անձ է։ Գտնվում է թարմ վիճակում: Թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սպիտակ, շարժիչը` բենզինային, հզորությունը` 385 Ձ/Ու, փոխանցման տուփը՝ ավտոմատ, անվադողերը՝ մինչև 50 տոկոս մաշվածությամբ: Սրահը` կաշեպատ, թարմ պահպանված։ Վազքը, ըստ ցուցիչի, 110 հազ. կմ: Ղեկը՝ ձախակողմյան։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 3.904.000 ՀՀ դրամ:
Լոտ 9 – Mercedes-Benz մակնիշի, C 180 տիպարի, 35 QL 246 պետհամարանիշով 2008թ. արտադրության ավտոմեքենա: Սեփականատերը ֆիզիկական անձ է։ Ինտենսիվ շահագործված է, սակայն գտնվում է թարմ և աշխատանքային վիճակում: Թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սև, շարժիչը` բենզինային, հզորությունը` 143 Ձ/Ու, փոխանցման տուփը՝ մեխանիկական, անվադողերը՝ մինչև 50 տոկոս մաշվածությամբ: Սրահը` կտորե, թարմ պահպանված։ Վազքը, ըստ ցուցիչի, 243 հազ. կմ: Ղեկը՝ ձախակողմյան։ Թափքի վրա տեղ-տեղ առկա են ներկանյութի թափված տեղեր: Աճուրդի մեկնարկային գինը՝ 1.946.000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 10.05.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811022471400)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա¬վոր¬ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթակա¬նությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցան¬կա-ցած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`