Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արմեն Լյովայի Զախարյանին և Անուշ Ավետիքի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով ճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.04.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն աճուրդի մասին
2022 թ. ապրիլի 08-ին ժամը 16:00-ին նշանակված Արմեն Լյովայի Զախարյանին և Անուշ Ավետիքի Մարտիրոսյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2022 թ. մայիսի 06-ին, ժամը 16:00-ին Արմեն Լյովայի Զախարյանի և Անուշ Ավետիքի Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Արմեն Լյովայի Զախարյանին և Անուշ Ավետիքի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պանկանող և Ռոբերտ Նալբանդյանի պահանջի ապահովման միջոց հանդիսացող գույքի բաց դասական / գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ բաղկացած 1 լոտից:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Գավառ, Պահարեի փողոց 3 հասցեի բնակելի տուն: Բնակելի տունը կառուցվել է 800 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա: Հողամասը ծանրաբեռնված է երեք շինությամբ՝ բնակելի տուն՝ 443.1 քմ մակերեսով, խանութ-պահեստ՝ 46.2 քմ, պարիսպ՝ 25.9քմ:
Բնակելի տունը կառուցվել է 1990-ական թթ., տան հարկայնությունը՝ 2 հարկ և նկուղ, շինության հիմքը՝ ժապավենային երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ մ/ձ բետոն , պատերի շարվածքը՝ քարե, միջհարկային բարձրությունը՝ նկուղ՝ հ=2.0մ, 1-ին հարկ հ=2.9-3.0, տանիքը՝ թիթեղ, մուտքի դուռը երկաթ՝ մաշված, ներսի դռները և պատուհանները փայտե: Ընդհանուր առմամբ, բնակելի տան արտաքին հարդարումը գտնվում է միջին վիճակում, իսկ ներքին հարդարումը վատ վիճակում:

Լոտի մեկնարկային գինը կազմում է 17,696,985 /տասնյոթ միլիոն վեց հարյուր իննսունվեց հազար ինը հարյուր ութանասունհինգ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 02.05.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Արմեն Լյովայի Զախարյանի անվամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150004763623615 սնանկության հատուկ հաշվին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:

Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Արմեն Լյովայի Զախարյանի և Անուշ Ավետիքի Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ավան Առինջ, 2-րդ մկրշ., 3/3շ. 33 բն.

Հեռ..` +37491509504

Էլ. փոստ`