Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

¦Սիսիանի Ճանշին§ ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.04.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

18.02.2022թ. հայտարարված ¦Սիսիանի Ճանշին§ ՍՊԸ-ի աճուրդ կայացել է մասնակիորեն, վաճառվել են Բ խմբից թիվ 10, 16, Գ/ խմբից թիվ 10 լոտի աճուրդի արդյունքները չեղարկվել են :
28.04.2022թ-ին ժամը 14:00-ին ¦Սիսիանի Ճանշին§ ՍՊԸ-ի /ՍԴ3/0006/04/17/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ¦Սիսիանի Ճանշին§ՍՊԸ-ին պատկանող, ինչպես նաև Պարտապանի վարկային պարտավորությունների ապահովվման միջոց «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի աճուրդը, բացառությամբ Գ/խումբ թիվ 10 լոտի:
Գույքերը կրկնաճուրդի են ներկայացվում 3 խմբերով, որոնց արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են.
ա/ Անշարժ գույք թվով 1 անվանում
Լոտ 1. ՀՀ Սյունիքի մարզ, համայնք Շաքի, 22-րդ փող,, թիվ 7 հասցեում գտնվող արտադրական վարչական շենք, ասֆալտ գործարանի շինություններ և 1.39 /հա/ մակերեսով կառուցման և սպասարկման համար արդյունաբերական հողամաս, հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, սեփ. վկայան թիվ 2560552, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, «Արդշինբանկ» ՓԲԸ -ի գրավ- 20.017.700 ՀՀ դրամ:
բ/ Մեքենա – մեխանիզմներ
Լոտ 1. Քարջարդիչ, 109, 1 հատ, սարքին – 2.952.450 ՀՀ դրամ,
Լոտ 2. Տելֆեր 2 տն., 1 հատ, սարքին – 118.100 ՀՀ դրամ,
Լոտ 4. Բետոնահանգույց 1 մ.խ. տարողության, 1 կոմպ., սարքին – 1.180.980 ՀՀ դրամ,
Լոտ 5. Լցակայան, 1 հատ, սարքին –295.300 ՀՀ դրամ,
Լոտ 6. Էլ. ենթակայան 400կվա 1 հատ, սարքին – 708.600 ՀՀ դրամ,
Լոտ 7. Կոմպրեսատոր SULLAIR, 1 հատ, անսարք -106.300 ՀՀ դրամ,
Լոտ 8. Բիտումի ցիստեռներ, 75 տոննա, 2 հատ – 2* 442.867,5 = 885.735 ՀՀ դրամ,
Լոտ 11. Բուլդոզեր T-130 մակնիշի 23-92 ԱФ պետհամարանիշի մեքենա, 1985թ. արտադրության, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, գրավ, անսարք, կարիք ունի վերանորոգման – 826.740 ՀՀ դրամ,
Լոտ 15. Ասֆալտփռող մեքենա ABC Titan 111 մակնիշի, 8587 SL պետհամարանիշի, 2000թ. արտադրության, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, գրավ, անսարք –2.361.960 ՀՀ դրամ,
Լոտ 18. Գլդոն Kamatsu SU68 մակնիշի, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, գրավ, անսարք – 295.245 ՀՀ դրամ,
Լոտ 19. Գլդոն Layton-3-5t մակնիշի, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, գրավ, անսարք –147.622 ՀՀ դրամ,
Լոտ 21. ԴԿ-9 կոմպրեսատոր, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, գրավ, սարքին – 457.740 ՀՀ դրամ:
գ/ Տրանսպորտային միջոցներ
Լոտ 1. KRAZ-256 B1 մակնիշի բեռնատար, 319 ՏՍ 54 պետհամարանիշի, 1987թ. արտադրության տր. միջոց, թափքի տեսակը՝ ինքնաթափ, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, գրավ, անսարք, անպիտան – 206.730 ՀՀ դրամ,
Լոտ 2. KRAZ-256B մակնիշի բեռնատար, 390 ՏՍ 54 պետհամարանիշի, 1981թ. արտադրության տր. միջոց, թափքի տեսակը՝ ինքնաթափ, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, գրավ, անսարք, անպիտան - 206.730 ՀՀ դրամ,
Լոտ 3. KRAZ-256 մակնիշի, 316 ՏՍ 54 պետհամարանիշի բեռնատար, 1985թ. արտադրության, թափքի տեսակը՝ ինքնաթափ, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, գրավ, անսարք, անպիտան - 206.730 ՀՀ դրամ,
Լոտ 4. KRAZ-256 B1 մակնիշի, 22 ՕԼ 157 պետհամարանիշի բեռնատար,, 1980թ. արտադրության տր. միջոց, թափքի տեսակը՝ ինքնաթափ, հանդիսանում է Կարեն Հրաչիկի Գաբրիելյանի սեփականությունը, գրավ, անսարք անպիտան – 206.730 ՀՀ դրամ,
Լոտ 7. ZIL-130, TSV-6 մակնիշի, 317 ՏՍ 54 պետհամարանիշի, 1986թ. արտադրության, թափքի տեսակը՝ բենզատար, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, գրավ, անսարք,կարիք ունի մասնակի վերանորոգման – 826.686 ՀՀ դրամ,
Լոտ 11. KAVZ-685 մակնիշի, 318 ՏՍ 54 պետհամարանիշի ավտոբուս, 1986թ. արտադրության, թափքի տեսակը՝ վագոն, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, գրավ, կարիք ունի հիմնավերանորոգման - 88.700 ՀՀ դրամ,
Լոտ 12. GAZ-53 ATS-3,6 մակնիշի 303 ՏՍ 54 պետհամարանիշի, 1991թ. արտադրության ավտոմեքենա, , ՏՄ տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ջրատար, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, գրավ, սարքին – 1.062.900 ՀՀ դրամ,
Լոտ 13. GAZ 24 մակնիշի, 376 ՏՍ 54 պետհամարանիշի թեթև մարդատար տր. միջոց, 1977թ. արտադրության, թափքի տեսակը՝ սեդան, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, գրավ, անսարք,անպիտան – 59.200 ՀՀ դրամ,
Լոտ 16. КАМАЗ- 55111 մակնիշի, 338 SU 54 պետհամարանիշի տր. միջոց, 1991թ. արտադրության, թափքի տեսակը՝ բետոնատար, հանդիսանում է «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի սեփականությունը, սարքին – 2.361.960 ՀՀ դրամ,
Լոտ 17. КАМАЗ-53213/SB-92 V1 մակնիշի, 34 DQ 243 պետհամարանիշի բեռնատար, 1987թ. արտադրության տր. միջոց, թափքի տեսակը՝ բետոնախառնիչ, հանդիսանում է Կարեն Հրաչիկի Գաբրիելյանի սեփականությունը, գրավ , սարքին - 4.860.000 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028026686900 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`