Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Կանթեղ> ՓԲԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:

19.04.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Կանթեղ> ՓԲԸ սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. մայիսի 12-ին, ժամը 13:30 , <Կանթեղ> ՓԲԸ -ի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի <Կանթեղ> ՓԲԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված <Կանթեղ> ՓԲԸ -ին 1լոտի պատկանող միջոցը 762.479 ՀՀ դրամ րնդհանուր արժեքով`
Կոտայքի մարզ, Եղվարդ, Շիրակի փող 41 հասցեում՝
Լոտ2. Կաթսայատուն - (171 քմ , վկայական՝ 1253419 ) - մեկնարկային գինն է
762.479 ՀՀ դրամ: (287 քմ հողամասի կադաստրային արժեքը մուծված չէ): Գույքի նկարագիրը՝ Գտնվում է ,ՀՀ Կոտայքի մարզ ք. Եղվարդ, Շիրակի փողոց հասցեում կիսաքանդ վիճակում, տանիքը մասնակի ապամոնտաժված է, իսկ առկա մասը փլուզվում է՝ ստեղծելով մարդկանց կյանքի համար վտանգավոր իրադրություն: Դռներն ու պատուհանները բացակայում են, առկա ճաղավանդակներ: Արտաքին կրող պատերի վրա նկատելի քանդված և փլուզված հատվածներ: Շենքը սեյսմիկ խոցելի է, վերջինիս շահագործման հանձնելուց առաջ պարտադիր պետք է անցկացվի սեյսմակայունության փորձաքննություն: Հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, գործառնական նշանակությունը՝ արտադրական:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, <Հայբիզնեսբանկ> Սևան մ/ճ 1150009334044066 սնանկության հատուկ հաշվի համարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 :00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան հետևյալ հասցեով` /ք.Երևան,Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`