Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.04.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. ապրիլի 08-ին ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը կայացել է մասնակիորեն՝ վաճառվել է թիվ 5 լոտը:2022թ. մայիսի 20-ին ժամը 13:30-ին ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի մեկ լոտից բաղկացած կրկնաճուրդը:Լոտ 6.Արտադրական միջոցներ- գույքը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնքում, պողպատյա կլոր ջրավազանների դետաներ ապամոնտաժված վիճակում, երկար ժամանակ չեն շահագործվել և կորցրել են իրենց ապրանքային տեսքը և նպատակային նշանակությունը:Մեկնարկային գինը՝ 1.812.927 ՀՀ դրամ:Գույքի վաճառքի,նոտարական վավերացման, գրանցման, տեխափոխման հետ կապված ծախսերը և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ-ի սնանկության 247010318506 0000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2022թ. մայիսի 13-ից մինչև աշխատանքային օրերին և ժամերին աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`