Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պարտապան «ՌՈՒՄԷԱ» Գայթակղիչ ճամփորդությունների ակումբ ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3130/04/20 սնանկության գործով գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

26.04.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի հոդված 76

Հայտարարություն 227-11

26.04.2022թ. ժամը 10:30-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել:
17.05.2022թ. ժամը 10:45-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «ՌՈՒՄԷԱ» Գայթակղիչ ճամփորդությունների ակումբ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ֆիզիկական անձանց սեփականութուն հանդիսացող հետևյալ գույքերը․
Լոտ 1– Կոտայքի մ., գյուղ Սարալանջ հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-059-0303-0028, վկայական` թիվ 2333435, տրվ.` 21.03.2007թ., մակերեսը` 18900քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող: Հողամասը բավականին թեք է, սահմանազատված չէ, մշակված չէ, գտնվում է գյուղից մոտ 1.2 կմ հեռավորության վրա։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 2.714.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Կոտայքի մ., գյուղ Սարալանջ հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-059-0310-0009, վկայական` թիվ 2381352, տրվ.` 26.11.2007թ., մակերեսը` 16000քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող: Հողամասը բավականին թեք է, սահմանազատված չէ, մշակված չէ, գտնվում է գյուղ մտնող հիմնական ասֆալտապատ ճանապարհից մոտ 1 կմ ձախ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 2.297.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Կոտայքի մ., գյուղ Արզական հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-015-0200-0041, վկայական` թիվ 2512337, տրվ.` 25.09.2007թ., մակերեսը` 5480քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող /ջրովի/։ Ունի թույլ թեքություն, սահմանազատված չէ, կան անհարթություններ, գտնվում է Թեղենիք-Քարաշամբ ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ ճանապարհից մոտ 1 կմ հեռավորության վրա: Մոտակայքում կան մշակվող հողատարածքներ /հացազգիներ/։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 1.801.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 - Կոտայքի մ., գյուղ Արզական հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-015-0200-0040, վկայական` թիվ 0154257, տրվ.` 22.08.2007թ., մակերեսը` 7550քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող /ջրովի/։ Ունի թույլ թեքություն, սահմանազատված չէ, կան անհարթություններ, գտնվում է Թեղենիք-Քարաշամբ ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ ճանապարհից մոտ 1 կմ հեռավորության վրա: Մոտակայքում կան մշակվող հողատարածքներ /հացազգիներ/։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 2.435.000 ՀՀ դրամ:
Լոտ 5 - Կոտայքի մ., գյուղ Արզական հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-015-0166-0006, վկայական` թիվ 0154256, տրվ.` 22.09.2007թ., մակերեսը` 2170քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող /ջրովի/։ Ունի թեքություն, սահմանազատված չէ, գտնվում է Թեղենիք-Քարաշամբ ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ ճանապարհից մոտ 800 մ հեռավորության վրա։ Մոտակայքում կան մշակվող տարածքներ /հացազգիներ/։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 794.000 ՀՀ դրամ:
Լոտ 6 - Կոտայքի մ., գյուղ Արզական հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-015-0166-0005, վկայական` թիվ 2512336, տրվ.` 25.09.2007թ., մակերեսը` 2250քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող /ջրովի/։ Ունի թեքություն, սահմանազատված չէ, գտնվում է Թեղենիք-Քարաշամբ ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ ճանապարհից մոտ՝ 800 մ հեռավորության վրա: Մոտակայքում կան մշակվող տարածքներ՝ հացազգիներ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 825.000 ՀՀ դրամ:
Լոտ 7 - Կոտայքի մ., գյուղ Արզական հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-015-0200-0061, վկայական` թիվ 0154255, տրվ.` 22.08.2007թ., մակերեսը` 1250քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող /ջրովի/։ Ունի թույլ թեքություն, սահմանազատված չէ, կան անհարթություններ, գտնվում է Թեղենիք-Քարաշամբ ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ 1 կմ հեռավորության վրա։ Մոտակայքում կան մշակվող տարածքներ՝ հացազգիներ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 415.000 ՀՀ դրամ:
Լոտ 8 - Կոտայքի մ., գյուղ Արզական հասցեում գտնվող հողամաս` կադաստրային ծածկագիր` 07-015-0200-0060, վկայական` թիվ 2512338, տրվ.` 25.09.2007թ., մակերեսը` 3410քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող /ջրովի/։ Ունի թույլ թեքություն, սահմանազատված չէ, կան անհարթություններ, գտնվում է Թեղենիք-Քարաշամբ ճանապարհի ձախակողմյան հատվածում ճանապարհից մոտ՝ 1 կմ հեռավորության վրա։ Մոտակայքում կան մշակվող տարածքներ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 1.134.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 10.05.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811022276700)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`