Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/2018/04/21 սնանկության գործով պարտապան Արտակ Ավագյանի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

26.04.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի հոդված 76

Հայտարարություն 240-1

17.05.2022թ. ժամը 09։30-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Արտակ Ավագյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքերը՝
Լոտ 1– Լոռի, Լեռնանցք, 11 փ., 2-րդ նրբ., 1-ին փկղ., 2/2 հասցեում գտնվող անշարժ գույք /սեփ․ վկայական թիվ 11112015-06-0001, տրվ.` 11.11.2015թ./։ Հողամասի մակերեսը՝ 1492քմ, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման: Շենքի նպատակային նշանակությունը բնակելի է, սակայն օգտագործվում է որպես անասնագոմ: Շինության նկարագիրը` մեկհարկանի, քարե, մակերեսը` 384 քմ, տանիքը` շիֆեր, միջհարկային ծածկը` փայտից, առաստաղի բարձրությունը` 2.3մ, հատակը` բետոնե, լուսամուտները` փայտե, ներքին ընդհանուր վիճակը` առանց հարդարման, ջեռուցումը` հոսանքով: Առկա են դարպասներ, ենթակառուցվածքներ:
Լոռի, Լեռնանցք համայնք հասցեի տնամերձ հողամասում գտնվող անշարժ գույք, /սեփ․ վկայական թիվ 574121, տրվ.` 28.02.2002թ./։ Հողամասի մակերեսը՝ 500քմ, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` տնամերձ: Շենքի նպատակային նշանակությունը բնակելի է, սակայն օգտագործվում է որպես անասնագոմ: Շինության նկարագիրը` մեկհարկանի, երկաթբետոնե, մակերեսը` 271.8քմ, տանիքը` շիֆեր, մասամբ մետաղական, միջհարկային ծածկը` փայտից, առաստաղի բարձրությունը` 2.3մ, հատակը` բետոնե, լուսամուտները` փայտե միջսենյակային դռները` մետաղական, ներքին ընդհանուր վիճակը` առաստաղը, պատերը` ներկված, առանց հարդարման, ջեռուցումը` հոսանքով: Առկա են դարպասներ, ենթակառուցվածքներ։
Նշված երկու անշարժ գույքերը ֆիզիկական անձանց սեփականություն են, հարևան հողամասերի վրա հարակից շինություններ են` մեկ ընդհանուր պատով, փաստացի օգտագործվում են որպես անասնագոմ, առկա են ինքնակամ կառուցված շինություններ։ Երկու գույքը գրավադրված են «Ակբա բանկ» ԲԲԸ-ում։ Միասին վաճառքի են ներկայացվում որպես մեկ լոտ: Աճուրդի մեկնարկային գինը՝ 21.590.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Լոռի, Լեռնանցք, 15 փ., թիվ 3 հասցեում գտնվող բնակելի տուն /սեփ․ վկայական` թիվ 2314344, տրվ.` 19.01.2009թ./։ Հողամասի մակերեսը՝ 1100քմ, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` տնամերձ: Բնակելի տունն իրենից ներկայացնում է երկհարկանի քարե շինություն` 268.2քմ մակերեսով: Միջհարկային ծածկը` երկաթբետոն, տանիքը` շիֆեր, առաստաղի բարձրությունը` 2.7մ, լուսամուտները, միջսենյակային դռները` փայտե, մետաղապլաստե, հատակը` մանրահատակ, սալիկապատ, սանհանգույցը` սալիկապատ, առկա է ջեռուցման համակարգ: Շինությունն ունի ենթակառուցվածքներ: Գրավադրված է «Ակբա բանկ» ԲԲԸ-ում։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 19.010.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Lexus մակնիշ RX-350 տիպարի, 80 LL 003 պետհամարանիշի 2009թ. արտադրության ավտոմեքենա: Գույնը` սև, թափքի տեսակը՝ ունիվերսալ, շարժիչի հզորությունը՝ 276 Ձ/ՈՒ, փոխանցման տուփը՝ ավտոմատ: Անիվները` մինչև 30 տոկոս մաշվածությամբ: Սրահը կաշեպատ է, թարմ: Ղեկը՝ ձախակողմյան։ Տեղադրված է գազաբալոնային համակարգ՝ բնական գազ, մեկ գազի տարրայով։ Մեքենան ինտենսիվ շահագործված է, բայց գտնվում է թարմ վիճակում, առկա են քերծվածքներ, դիմային ծածկոցը մասամբ ջարդված է, լաքը տեղ-տեղ թափված: Ի պահ հանձնվել է պարտապանին, գտնվում է Լոռու մարզի Լեռնանցք համայնքում։ Գրավադրված է «Ակբա բանկ» ԲԲԸ-ում։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 6.690.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 – «Արդշինբանկ» ՓԲԸ- ում գրավադրված, օգտագործված ոսկյա իրեր, այդ թվում` 1 ժամացույց թևնոցով /հարգը՝ 580, ընդհանուր քաշը` 15.1, զուտ քաշը` 10.5/, 3 շղթա /հարգը՝ 580, ընդհանուր քաշը` 110.9, զուտ քաշը` 102/, 1 մատանի / հարգը՝ 750, ընդհանուր քաշը` 9.1, զուտ քաշը` 9/։ Գտնվելու վայրը` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Շենգավիթի մասնաճյուղ: Աճուրդի մեկնարկային գինը 2.054.600 ՀՀ դրամ:
Լոտ 5 – «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված, օգտագործված ոսկյա իրեր, այդ թվում` 1 տղամարդու մատանի /հարգը՝ 750, ընդհանուր քաշը` 15.2, զուտ քաշը` 13.5/, 1 կանացի մատանի /հարգը՝ 583, ընդհանուր քաշը` 4.8, զուտ քաշը` 4.5/, 1 կրծքազարդ /հարգը՝ 750, ընդհանուր քաշը` 5.4, զուտ քաշը` 5.4/: Գտնվելու վայրը` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Պուշկինի մասնաճյուղ: Աճուրդի մեկնարկային գինը 479.500 ՀՀ դրամ:
Լոտ 6 - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված , օգտագործված ոսկյա զարդեր՝ 1 շղթա խաչով /հարգը` 583, ընդհանուր քաշը` 68.7, զուտ քաշը` 65/: Գտնվելու վայրը` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Պուշկինի մասնաճյուղ: Աճուրդի մեկնարկային գինը 1.081.600 ՀՀ դրամ:
Լոտ 7- «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված, օգտագործված ոսկյա զարդեր, այդ թվում` 3 շղթա /հարգը` 583, ընդհանուր քաշը` 41.2, զուտ քաշը` 41.2/, 1 կախազարդ /հարգ` 583, ընդհանուր քաշը` 1.6, զուտ քաշը` 1.6/, 1 զույգ ականջօղ /հարգը` 583, ընդհանուր քաշը` 6.7, զուտ քաշը` 5.5/, 2 տղամարդու մատանի /հարգը` 583, ընդհանուր քաշը` 14, զուտ քաշը` 12.5/։ Գտնվելու վայրը` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Պուշկինի մասնաճյուղ: Աճուրդի մեկնարկային գինը 1.011.700 ՀՀ դրամ:
Այլ գույքեր.
Լոտ 8 - Լոռի, Լեռնանցք, 4-րդ փ., 2/1 հասցեում` Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհի աջակողմյա հատվածում գտնվող հողամաս /սեփ․ վկայական թիվ 10122019-06-0067, տրվ.` 10.12.2019թ., կադաստրային ծածկագիրը` 06-040-0012-0007/։ Հողամասի մակերեսը՝ 1271քմ, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման: Հողամասը հարթ է: Աճուրդի մեկնարկային գինը՝ 2.760.000 ՀՀ դրամ:
Լոտ 9 - Լոռի, Լեռնանցք, 4-րդ փ., 16/1 հասցեում` Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհի աջակողմյա հատվածում գտնվող հողամաս /սեփ․ վկայական թիվ 05092012-06-0124, տրվ.` 05.09.2012թ., կադաստրային ծածկագիրը` 06-040-0012-0009/։ Հողամասի մակերեսը՝ 1516,5քմ, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման: Հողամասը հարթ է, սահմանները նշահարված չեն: Աճուրդի մեկնարկային գինը՝ 3.860.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 10.05.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811023555300)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`