Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ռոյալ Մոթորս» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքն աճուրդով վաճառելու մասին

27.04.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ռոյալ Մոթորս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
19.04.2022թ. նշանակված աճուրդը ստորև նշված լոտի մասով չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2022թ. մայիսի 17-ին ժամը 10:00-ին «Ռոյալ Մոթորս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Առուշանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով վերջինիս կողմից «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ում գրավադրված՝ ստորև նշված նկարագրին համապատասխան շարժական գույքի աճուրդը, մեկ առանձին լոտով, 10% նվազեցված մեկնարկային գնով, բաց դասական եղանակով: Գույքերն իրենցից ներկայացնում են՝
Լոտ 2 - Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի օգտին Պարտապանի կողմից գրավադրված, անկախ գնահատող «Բիլիվ» ՍՊԸ-ի 17.02.2020թ. շուկայական գնահատման հաշվետվությունում արտացոլված թվով 1 508 անվանում պահեստամասերը (տվյալ անվանումներում ներառված է 4,193 հատ պահեստամաս):
Մեկնարկային գինը կազմում է՝ 10 367 577 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է փոխանցումով՝ «Ռոյալ Մոթորս» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի 11807029048100 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա.Առուշանյանին (հեռ. 099 06 44 08):

Հասցե` ք.Երևան, Նանսենի 20-101

Հեռ..` +374 99 064408

Էլ. փոստ`