Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմենուհի Հայրապետյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

27.04.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Մարտիրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

21.04.2022թ.-ին Արմենուհի Հայրապետյանի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 19.05.2022թ-ին ժամը 16:00-ին Արմենուհի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Մարտիրոսյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեում կանցկացվի Արմենուհի Հայրապետյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` 1 լոտով.
ԼՈՏ-1 264.2քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տուն՝ տեղակայված 0.1260հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, գտնվում է Արարատի մարզի ք.Վեդի, Հ.Ներսիսյան փողոց 2-րդ նրբ. թիվ 5 հասցեում: Բնակելի տան հիմքը և միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, պատերը՝ տուֆ, տանիքը՝ բացակայում է պատուհանները՝ մետաղապլաստե, բակի դուռը՝ մետաղական դարպաս, մուքի դուռը՝ փատյա, ներքին դռները՝ փատյա, բավարար վիճակ, 2-րդ հարկը կիսակառույց: Տունն ունի օժանդակ շինություններ` անասնաշենք՝ 48.80քմ և ծածկ` 32.70քմ մակերեսներով:Առկա են քարաշեն ինքնակամ շինություններ՝ զուգարան 2.6քմ, գոմ՝ 27.00քմ, գոմ՝ 33.00քմ: Գույքը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Արմենուհի Հայկոյի Հայրապետյան(13/40), Կարեն Լևոնի Մարկոսյան(9/40), Վահե Լևոնի Մարկոսյան(9/40), Գառնիկ Լևոնի Մարկոսյան(9/40) /սեփ. իրավունքի վկայական թիվ 11112013-03-0028, տրված 11.11.2013թ./ և Արմենուհի Հայկոյի Հայրապետյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 7.912.566 ՀՀ դրամ:
(Ծանոթություն. գույքի սեփականության փոխանցման՝ նոտարական գրանացման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը, ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը պետք է կատարվեն գնորդի կողմից):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված սնանկության գործով հատուկ հաշվին՝ 2477603491560000, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ.Մարտիրոսյանին (հասցեն՝ Արարատի մարզ, ք.Վեդի, Ն.Մկրտչյան 28, հեռ. /093/ 515231)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք.Վեդի, Ն.Մկրտչյան 28

Հեռ..` +374 93 515231

Էլ. փոստ`