Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Խաչատուր Մխիթարի Հունանյանի սնանկության գործով գույքն աճուրդով վաճառելու մասին

28.04.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Խաչատուր Հունանյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օևենքի 76-րդ հոդված

2022թ. մայիսի 20-ին, ժամը 12:00-ին Խաչատուր Մխիթարի Հունանյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Դատարանի թիվ ԼԴ4/0008/04/15 վճռով սնանկ ճանաչված Խաչատուր Մխիթարի Հունանյանի պարտավորությունների ապահովման համար պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով, մեկ լոտով
Գույքը իրենից ներկայացնում է՝
• ԼՈՏ 1 ՀՀ, Լոռու մարզ,ք.Ստեփանավան,Գ.Նժդեհի 22/1 հասցեի անշարժ գույք /շինության տիպը՝ բնակելի,2 հարկանի քարե տուն,ընդհանուր մակերեսը՝ 208,97 քմ :Տան արտաքին պատերը տուֆ քարից են,սվաղված:Հիմքերը ժապավենային են,միջհարկային ծածկը՝ բետոնե կամ փայտե,տանիքը երկթեք է,ասբոշիֆերով ծածկված:Առաստաղի բարձրությունը 2,7 մ:Դրսի և միջսենյակային դռները՝փայտե,պատուհանները՝ փայտե:Հատակները մամլված թեփատախտակ,խոհանոցում և նախամուտքում՝ լինոլեումով ծածկված:Պատերը՝ սոսնձաներկված կամ պաստառապատված,հին ոճի:Սանհանգույցը՝ սալիկապատված,հին ոճով: Առկա է գազամատակարարում, ջրամատակարարում ,էլեկտրամատակարարում: Ջեռուցումը իրականացվում է գազի վառարանի միջոցով: Տունը գտնվում է միջինից ցածր վիճակում:
Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 13.446.000 /տասներեք միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար / ՀՀ դրամ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը: Բնակելի տունը բնակեցված է, որի հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից :
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Խաչատուր Մխիթարի Հունանյանի սնանկության գործով դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին՝ ‹‹Արարատբանկ›› ԲԲԸ 1510017593733798 հաշվեհամարին:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե վերը նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի /գրավատուի/ և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Սույն կետում նշված կարգով վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտը ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում դիմելով կառավարիչ Արմեն Անտոնյանին /հեռ.099 69 10 02/:

Հասցե` ք․Երևան,Արշակունյաց պող․ 5/401

Հեռ..` +37499691002

Էլ. փոստ`