Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Էդուարդ Հրանտի Սարգսյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

29.04.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Էդուարդ Հրանտի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. մայիսի 27-ին ժամը 15:00-ին Էդուարդ Հրանտի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Էդուարդ Հրանտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Օշական Ձախ ափ փողոց 48/1 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- սեփականության վկայական՝ 0611204-02-0002, կադաստրային ծածկագիրը՝ 02-113-0093-0052, հողամասը զբաղեցնում է 1200քմ մակերես, հատակագծում ուղղանկյունաձև է, 25x48 մետր եզրային չափերով, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, տեղազննման օրվա դրությամբ գնահատվող հողամասը սահմանազատված չէր, բարեկարգման աշխատանքներ կատարված չէին, հողամասը քարքարոտ է, փողոցի նկատմամբ մոտ -1,2 մետր ցածր նիշով, հողամասն ունի անկյունային դիրք: Մեկնարկային գինը՝ 2.367.570 /երկու միլիոն երեք հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605766040000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`