Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում << Դոնտրանս>>ՍՊ ընկերության վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձ գրավատու ՝Դոնարա Շահենի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող` անշարժ գույքի,դասական եղանակով, մեկ լոտով, աճուրդը վաճառքը:

29.04.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` << Դոնտրանս>>ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ`Տիգրան Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը 4-րդ կետ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀՀ Սնանկության դատարանի 08.12.2021թ.ՍՆԴ/ 2799/04/20 որոշոման ու 24.03.2022թ-ի հայտարարությամբ`2022 թ-ի Ապրիլի 08-ին հայտարարվել էր << Դոնտրանս>>ՍՊ ընկերության վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձ գրավատու ՝Դոնարա Շահենի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող` ք.Երևան, Հաղթանակի թաղ.2-րդ փող.43/1,հասցեյի անշարժ գույքի,դասական եղանակով, մեկ լոտով, աճուրդը վաճառքը:

Մեկնարկային գինը սահմանված էր` ընդհամենը `43 902 000 ՀՀ դրամ:

Աճուրդը տեղի չունեցավ,հայտեր և գնորդ չլինելու պատճառով:

Հիմք ընդունելով<<Սնանկության մասին>>ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքը ,ՀՀ Սնանկության դատարանի 08.12.2021թ.ՍՆԴ/ 2799/04/20 որոշումը ` 2022թ-ի Մայիսի 20-ին ժամը 11.00-ին , ..Դոնտրանս.. ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Տ.Հարությունյանի կողմից, ՀՀ Սնանկության դատարանի որոշմամբ`ք.Երևան, Արշակունյաց 5.311 դահլիճ հասցե յում հայտարարվում է`<< Դոնտրանս>>ՍՊ ընկերության վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձ գրավատու ՝Դոնարա Շահենի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող` ք.Երևան, Հաղթանակի թաղ.2-րդ փող.43/1,հասցեյի անշարժ գույքի,դասական եղանակով, մեկ լոտերով,կրկնաճուրդը :

Մեկնարկային գինը սահմանվում է ընդհամենը`39 511 800 ՀՀ դրամ/Երեսուն իննը միլիոն հինգ հարյուր տասնմեկ հազար ութ հարյուր/:

Որպես լոտի սահմանփակում,անշարժ գույքի իրացման դեպքում գնորդը կրում է նոտարական և անշարժ գույքի պետական գրանցման հետ կապված,ինչպես նաև սեփականատեր-օգտագործողի վտարման հետ կապված, բոլոր ծախսերի/ այդ թվում հնարավոր չափագրումների և սահմանված այլ ձևակերպումների/կատարման պարտականություն:

ԼՈՏ 1–Անշարժ գույք՝բնակելի տուն` ք.Երևան,Հաղթանակի թաղ.2-րդ փող.43/1 ,հասցեյում/Սեփականության Վկայական 13062019-01-0264,տրված 13.06.2019թ./սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձ գրավատու ՝Դոնարա Շահենի Մխիթարյանին :

Անշարժ գույքը իրենից ներկայացնում է՝

1.Բնակելի կառուցապատման նպատակային նշանակության ,սեփականության իրավունքով հողամաս – 0,030187 հա /Կադաստրային ծածկագիր 01-007-0085-0037 /:

2.Բնակելի տուն – 262.6 քմ /Կադաստրային ծածկագիր 01-007-0085-0037-001 /:

3.Պարիսպ -1.3քմ/Կադաստրային ծածկագիր 01-007-0085-0037-003 /:

3.Պարիսպ -0.3քմ/Կադաստրային ծածկագիր 01-007-0085-0037-004 /:

4.Ինքնակամ Շինությու – 53.9 քմ :Ինքնակամ շինությունը մեկ հարկանի կիսկառույց , մասնակի քարից,առանց տանիքի:

Տունը երկհարկանի,կիսնկուղով,դարպասները 2 հատ երկաթյա,հատակը լամինատ ,տանիքը թիթեղյա,դռները և պատուհանները եվրո,ներքին հարդարում արված՝մաքուր,կիսանկուղի հատակը բետանյա,առանց ներքին հարդարման, ենթակա է վերանորոգման :

Լոտի մեկնարկային գինը հայտարարվում է`39 511 800 ՀՀ դրամ/Երեսուն իննը միլիոն հինգ հարյուր տասնմեկ հազար ութ հարյուր/:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն,ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները,լիազորագիրը կամ լիացորությունը,աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:Մասնակցության վճարը կազմում են լոտի գնի 1 տոկոսները,բայց ոչ ավել նվազագույն աշխատավարձի եկուհարյուրապաստիկը:Նախավճարը կազմում են լոտի գնի 5 տոկոսները:

Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի սնանկության հատուկ`<<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ 1150001789689661 հաշվին,մինչև աճուրդին նախորդող 3-րդ օրը՝մինչև 18.00:

Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդի օրվան նախորդող 10 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող 3-րդ օրվա 18.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան,Օտյան 53/2 հասցեյով,մասնակցի վկայական ստանալու համար:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գնված լոտի արժեքի վճարումը կատարվում է օրենքով սահմանված կարգով կամ լրացուցիչ վճարման ժամկետների վերաբերյալ պայմանագրով նախատեսված ժամկետում կամ ժամկետներում:Աճուրդը կիրականացվի ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ-ի 116-Ն հրամանով հաստատված <<Պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաօառելու>>Կարգով:

Լոտերի ուսումնասիրությունների,աճուրդի կարգին ծանոթանալու,այդ թվում նաև իրավաբանական անձանց և այլ տեղեկություն- ների համար մասնակիցները 13-14.05.2022թ-ին ժամը 11.00-ին կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ` Տ.Հարությունյանին` ք.Երևան, Արշակունյաց 5,417 սենյակ,հասցեյով կամ զանգահարել `հեռ. 094-01-77-58:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 417

Հեռ..` +374 94 017758

Էլ. փոստ`