Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմինե Մանվելի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

02.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմինե Մանվելի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված




Թիվ ՍնԴ/0772/04/20 վճռով սնանկ ճանաչված Արմինե Մանվելի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
27.05.2022թ.-ին ժամը 14։30-ին ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակում սնանկության գործով կառավարիչ Ս.Մանուկյանի կողմից կանցկացվի սնանկ ճանաչված Արմինե Մանվելի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը, թվով 1 առանձին լոտով բաց դասական եղանակով՝ Լոտ 2․ Պոլէթիլենային տոպրակների արտադրության հաստոց ՝ գտնվում է ք․Երևանում , ոչ սարքին վիճակում, այն թողարկել հնարավոր չէ : Հաստոցի վրա բացակայում են պիտակները։ Անսարք են պոլիէթիլենի հոսանքը հանող տեները, լիսեռները, էլեկտրական կառավարման վահանակը, ավտոմատիկան: Բացի վերը նշված հանգույցներից, սարքավորման այլ հատվածներում ֆիզիկական գերմաշված էլեմենտներ և հանգույցներ չկան , բարոյապես հնացած։ Մեկնարկային գինը Լոտ 2-ի համար սահմանվել է` 1 575 000 ․00 /Մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասուն- հինգ հազար /ՀՀդրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի ձևակերպման, գույքահարկի հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված 15100754968749 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան Օտյան 53/2): Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, որի համար այդ անձինք վճարում են մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն այդ մասին ծանուցում են ուղարկում ՀՀ Սնանկության դատարան՝ նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անուն, ազգանուն, հայրանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամար: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, մուտքի վճարի անդորրագիրը: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արմինե Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Ս.Մանուկյանին Հեռ.` 077 19 55 70

Հասցե` ՀՀ, ք.Արմավիր, Շահումյան 16/9

Հեռ..` +(374)77195570

Էլ. փոստ`