Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Հուշարձանների վերականգնման կենտրոն>> ՓԲԸ-ի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մուրադ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

2022թ.-ին հունվարի 5-ին <<Հուշարձանների վերականգնման կենտրոն>>ՓԲԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտչ լինելու պատճառով:
2022թ.-ին մայիսի 18-ին ժամը 15-00-ին <<Հուշարձանների վերականգնման կենտրոն>> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մ.Պետրոսյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5 շենք 311 սենյակ հասցեում կանցկացվի <<Հուշարձանների վերականգնման կենտրոն>>ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը, հետևյալ 4 /չորս/ առանձին լոտով.
Գույքը իրենից ներկայացնում է ՝
Լոտ-2 Գազ 53-12 /1988թ./մակնիշի ավտոմեքենա, տեխնիկական անձնագիր՝ ԲՈՒ 522097, ենթակա չէ շահագործման:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 21.524 ՀՀ դրամ:
Լոտ-3Գազ 52-39011 /1988թ/ մակնիշի ավտոմեքենա, տեխնիկական անձնագիր՝ ԲՈՒ 522625, ենթակա չէ շահագործման:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 39.329 ՀՀ դրամ:
Լոտ-4 Կրազ 256-Բ /1983թ./մակնիշի ավտոմեքենա, տեխնիկական անձնագիր՝ BP 365236, ենթակա չէ շահագործման:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 34.437 ՀՀ դրամ:
Լոտ -5 Զիլ-157-Կ /1989թ./մակնիշի ավտոմեքենա, տեխնիկական անձնագիր ԲՖ 018175, ենթակա չէ շահագործման:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 107.617 ՀՀ դրամ:
Միաժամանակտեղեկացնումեմ, որգնորդըկրելու է գույքիձևակերպման, Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնելք.Երևան, Օտյան 53/2հասցեում գտնվող Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
• Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
• Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
• Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
• Կառավարչի անունը, ազգանունը.
Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը.
• Հայտը ստորագրվում է հայտատուի / կամ նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
• Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
• Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
• Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
• Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաևանձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով<<Հուշարձանների վերականգնման կենտրոն>> ՓԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ <<Ակբա- Կրեդիտ Ագրիկոլբանկ>> ՓԲԸ ի 220533331009000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե վերը նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի /գրավատուի/ և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Սույն կետում նշված կարգով վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձրգին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում դիմել կառավարիչ՝ Մ.Պետրոսյանին/ հեռ. 094 45 20 22/:

Հասցե` ք.Երևան,Շիրազի 50/10

Հեռ..` 94452022

Էլ. փոստ`