Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Տելեմարկետ» ՍՊԸ-ի (գործ թիվ ՍՆԴ/2789/04/20) գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

03.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Ռուզան Հովհաննիսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ մայիսի 18-ին ժամը 12:30-ին ք. Երևան, Արշակունյաց 5, 311ս. հասցեում կկայանա «Տելեմարկետ» ՍՊԸ-ի գույքերի աճուրդ-վաճառքը հետևյալ 1 լոտով.

Աճուրդում հաղթած մասնակիցը պետք է վճարի գույքի մաքսազերծման 4 680 397 (չորս միլիոն վեց հարյուր ութսուն հազ. Երեք հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են պարտապանի անվամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված 1150000865005070 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և /կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ մինչև աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ՝ ժամը 16:00-ն կարող են. հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, կամ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի վաճառքից հետո հաղթած մասնակիցը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրություն և հաղթողը պարտավորվում է տասը օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕց վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «Տելեմարկետ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուզան Հովհաննիսյանին՝ 093372705 հեռախոսահամարով:

Հասցե` Երևան, Մանանդյան 1, բն.9

Հեռ..` +374 93 37 27 05

Էլ. փոստ`