Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վ.Ա.Ս.» ՍՊԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

03.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Վ.Ա.Ս.» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված


2022թ. մայիսի 27-ին ժամը 15:30-ին «Վ.Ա.Ս.» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված «Վ.Ա.Ս.» ՍՊԸ-ի գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք Գավառ, Սայադյան փողոց թիվ 67 խանութ հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքի վկայական՝ 2423193, հողամասի կադաստրային համարը՝ 05-001-351-038, հողամասի չափը՝ 0,0224 հա, խանութի կադաստրային համարը՝ 05-001-351-038-01, խանութի արտաքին մակերեսը՝ 167,0քմ, ներքին մակերեսը՝ 151,1քմ, անշարժ գույքը կառուցվել է 1967թ., հարկայնությունը, հարկը՝ 1/1, կրող պատերը՝ քարե-տուֆ, միջհարկային ծածկը՝ երկաթ բետոն, ներքին պատերը՝ թեթև բլոկ, տանիքը՝ շիֆեր, ներքին հարդարման վիճակը՝ գաջե սվաղ, արտաքին հարդարումը՝ առանց հարդարման, առկա է՝ էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում առկա չէ, նպատակային նշանակությունը՝ հասարակական: Մեկնարկային գինը՝ 8.440.673 /ութ միլիոն չորս հարյուր քառասուն հազար վեց հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. ՀՀ, ք Գավառ, Սայադյան փողոց թիվ 67/1 խանութ հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքի վկայական՝ 2423192, հողամասի կադաստրային համարը՝ 05-001-351-039, հողամասի չափը՝ 0,00326 հա, խանութի կադաստրային համարը՝ 05-001-351-039-01, խանութի արտաքին մակերեսը՝ 32,6քմ, ներքին մակերեսը՝ 27,1քմ, անշարժ գույքը կառուցվել է 1967թ., հարկայնությունը, հարկը՝ 1/1, կրող պատերը՝ քարե-տուֆ, միջհարկային ծածկը՝ երկաթ բետոն, ներքին պատերը՝ թեթև բլոկ, տանիքը՝ շիֆեր, ներքին հարդարման վիճակը՝ գաջե սվաղ, արտաքին հարդարումը՝ առանց հարդարման, առկա է՝ էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում առկա չէ, նպատակային նշանակությունը՝ հասարակական: Մեկնարկային գինը՝ 2.048.348,25 /երկու միլիոն քառասունութ հազար երեք հարյուր քառասունութ դրամ քսանհինգ լումա/ ՀՀ դրամ:
Որպես լոտերի սահմանափակում, գույքերի իրացման դեպքում, գործարքը պետական գրանցում կարող է ստանալ, գնորդի կողմից հողամասերի կադաստրային արժեքների վճարման անդորագիրը ներկայացնելու դեպքում:
Անշարժ գույքերի իրացման դեպքում գնորդը կրում է նոտարական և անշարժ գույքի պետական գրանցման, օգտագործողի վտարման հետ կապված բոլոր ծախսերի /այդ թվում հնարավոր չափագրումների և սահմանված այլ ձևակերպումների/ կատարման պարտականություն:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605168810000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`