Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Միշայի Աղաջանյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

03.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Աշոտ Միշայի Աղաջանյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված


2022թ. մայիսի 26-ին ժամը 15:00-ին Աշոտ Միշայի Աղաջանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Աշոտ Միշայի Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Սյունիքի մարզ, Սիսիան քաղաք Իսրայել Օրու փողոց 18 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- անշարժ գույքը կառուցվել է 1980-ական թ.թ., հարկայնությունը, հարկը՝ 2, պատերը՝ քար, միջհարկային ծածկը՝ մոնոլիտ բետոն, տանիքը՝ թիթեղ, հիմնական շինությունների չափերը՝ 222,87քմ, սենյակները-հատակը՝ մանրատախտակ, պատերը և առաստաղը՝ գաջած, խոհանոցի հատակը՝ մանրատախտակ, պատերը և առաստաղը՝ գաջած, սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը և առաստաղը՝ ներկած, բետոնե, արտաքին հարդարում չունի, առկա է էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, արտաքին դուռը՝ մետաղական, փայտյա, միջսենյակային դռները՝ փայտյա, պատուհանները՝ փայտյա, հողամասի մակարեսը՝ 1000քմ, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Մեկնարկային գինը՝ 3.113.489 /երեք միլիոն մեկ հարյուր տասներեք հազար չորս հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605449580000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`