Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գրիգոր Ամիրխանյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գրիգոր Ամիրխանյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Գրիգոր Ամիրխանյանի սնանկության գործով 29.04.2022թ ժամը 16:00-ին ին նշանակված գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 25.05.2022թ ժամը 16:00-ին Գրիգոր Ամիրխանյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից (ք. Երևան Արշակունյաց 5 շենքի թիվ 311 դահլիճում) կանցկացվի պարտապանի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով: Լոտ 1-ը իրենից ներկայացնում է անշարժ գույք/բնակելի տուն/, որը գտնվում է ք Երևան Նոր-Նորք Մոլդովական փողոց 20/18 հասցեում: Երկհարկանի քարե շինություն, շինությունների ընդհանուր մակերեսը՝ 226.1 քմ, տանիքը թիթեղյա, ծածկը երկաթբետոնե, միջնահարկի բարձրությունը՝2.9մ-3մ, դռները փայտե, լուսամուտները մետաղոպլաստե, սենյակի և միջանցքի հատակը լամինատե, խոհանոցի և սանհանգույցի հատակը սալիկապատ, պատերը ներկված, արտաքին հարդարումը սվաղած, հողամասի մակերեսը՝133.03քմ: Լոտ 1-ի մեկնարկային գինը՝53111700 ՀՀ դրամ: Ծանոթություն աճուրդի ներկայացված բնակարանը փաստացի ծանրաբեռնված է բնակիչներով, որի ազատման վտարման/ գործողությունները, գույքի նոտարական և կադաստրային գրանցման ծախսերը կատարվում է գնորդի կողմից, գույքը գրավադրված է Արդշինբանկ ՓԲԸ-ում: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար՝աճուրդին ներկա գտնվելու համար մուտքի վճարը կազմում է 5000 ՀՀ դրամ: Աճուրդի մասնակցության,նախավճարի և մուտքի վճարները պետք է վճարել <<Արդշինբանկ>>ՓԲԸ Շ/Մ բացված Գրիգոր Ամիրխանյանի անվամբ բացված սնանկության` 2473605903320000 հ/հ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի շենքում (ք. Երևան Ե. Օտյան 53/2 ): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել դատարան,կամ զանգահարել Գրիգոր Ամիրխանյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ աշխատանքային օրերի ժամը՝ 9:00-18:00-ն նախապես համաձայնեցնելով կառավարչի հետ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ

Հեռ..` +374 91 407 915

Էլ. փոստ`