Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Բի Էֆ Էյչ թրեվլ>> ՍՊԸ-ի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակովերրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Բի Էֆ Էյչ Թրեվլ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

<<Բի Էֆ Էյչ թրեվլ>> ՍՊԸ-ի սնանկության գործով 29.04.2022 ժամը 15:00-ին ին նշանակված գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 25.05.2022թ ժամը 15:00-ին <<Բի Էֆ Էյչ թրեվլ>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից (ք. Երևան Արշակունյաց 5 շենքի թիվ 311 դահլիճում) կանցկացվի պարտապանի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակովերրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով երկու առանձին լոտով: Լոտ 1-ը իրենից ներկայացնում է անշարժ գույք/բնակելի տուն/, որը գտնվում է ՀՀ Արարատի մարզ գ.Նոր Կյուրին 21-րդ փողոց թիվ 68 հասցեյում վկայական թիվ 2045170,հողամասի մակերեսը՝840 քմ,դիրքը միջինից ցածր թեք, շինության մակերեսը՝ 76.4 քմ ,քարե մեկ հարկանի նկուղով, ծածկը 11.5 քմ ,կիսակառուց 20.0քմ, միջնահարկի բարձրությունը՝2.6-2.8մ ,պատուհանները փայտե, ներքին հարդարումը միջինից ցածր: Լոտ 1-ի մեկնարկային գինը՝ 3175200 ՀՀ դրամ:Լոտ 2-րդ իրենից ներկայացնում է անշարժ գույք/հողամաս/, որը գտնվում է ՀՀ Արարատի մարզ գ.Նոր Կյուրին 31-րդ փողոց թիվ 173 հասցեում, վկայական թիվ 2045171,հողամասի մակերեսը՝ 610 քմ , հողամասի դիրքը միջինից ցածր : Լոտ 2-րդ մեկնարկային գինը՝ 2275200 ՀՀ դրամ: Ծանոթություն՝ վաճառվող երկու լոտերը՝ բնակարանը և հողամասը իրար միացված են և գրավադրված է ՎՏԲ Հայաստանբանկ ՓԲԸ-ում: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար՝աճուրդին ներկա գտնվելու համար մուտքի վճարը կազմում է 5000 ՀՀ դրամ: Աճուրդի մասնակցության,նախավճարի և մուտքի վճարները պետք է վճարել <<Արդշինբանկ>>ՓԲԸ Շ/Մ բացված <<Բի Էֆ Էյչ թրեվլ>> ՍՊԸ անվամբ բացված սնանկության` 2473605903810000հ/հ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի շենքում (ք. Երևան Ե. Օտյան 53/2 ): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել դատարան,կամ զանգահարել <<Բի Էֆ Էյչ թրեվլ>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ աշխատանքային օրերի ժամը՝ 9:00-18:00-ն նախապես համաձայնեցնելով կառավարչի հետ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ

Հեռ..` +374 91 407 915

Էլ. փոստ`