Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Նաիրիշին>> ԲԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող Արդշինբանկ ՓԲԸ -ում գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Նաիրիշին>> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

<<Նաիրիշին>> ԲԲԸ-ի սնանկության գործով 29.04.2022թ ժամը 13:30-ին նշանակված աճուրդը կայացել է մասնակի, վաճառվաել է թիվ 63-րդ լոտը: <<Նաիրիշին>> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից (ք. Երևան Արշակունյաց 5 շենքի թիվ 311 դահլիճում) 25.05.2022թ ժամը 13:30-ին կանցկացվի <<Նաիրիշին>> ԲԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող Արդշինբանկ ՓԲԸ -ում գրավադրված գույքի աճուրդ՝ բաց դասական եղանակով առանձին լոտերով: Լոտ 1-ը իրենից ներկայացնում է անշարժ գույք՝/օբեկտ/, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզ ք Եղվարդ Արտադրական հանգույց թիվ 18 հասցեում, վկայական թիվ 0098537: Շենք-շինությունները կառուցվել են 1985 -ական թվականներին, 54000 քմ մակերեսուվ զբաղեցվող հողամասի վրա, իրավունքի տեսակը սեփականություն, հողի կադաստրային արժեքը մուծված չէ, շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 8417,0քմ, որից վարչական շենք՝ 1220.1քմ, փայտամշակման արհեստանոց՝ 335.5քմ, արտադրամաս՝4492.9քմ, պահեստ՝273.7քմ, լիցքավորման կետ՝102.1քմ, մեխանիկական ցեխ՝120.3քմ, ծածկոցներ, պահեստներ: Լոտ 1-ի մեկնարկային գիրն կազմում է 171221000 ՀՀ դրամ: Անշարժ գույքի /հողամասի/ կադաստրային արժեքը վճարված չէ այն պետք է վճարվի գնորդի կողմից: վաճառվող տեխնիկանները գտնվում են անսարք վիճակում:
ԼՈՏ Մակնիշը, Տիպարը Հաշվառման համարանիշ Նկարագրություն Նույնականացման համարը կամ հենասարքի համարը մեկնարկային արժեքը ՀՀ դրամ:
29 MAZ 5334 բեռնատար, կողավոր 510 LL 17 1981թ անսարք կապույտ գույնի 24925, շարժիչ 554037 159000
31 MAZ 504B 515 SL 17 1988թ անսարք կապույտ գույնի հենասարք 140494 302000
46 Կռունկ ԿՍ 5363 Բ 6746 SL 1989թ անսարք դեղին գույնի ամրաշրջանակ 1705 2231000
73 Կիսակցորդ ՈՒՊՊ 7655 1988թ գտնվում է վատ վիճակում 196800
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ ՈՒ/Մ բացված <<Նաիրիշին>> ԲԲԸ-ի սնանկության` 2475002975740000 հ/հ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի շենքում (ք. Երևան Ե. Օտյան 53/2 ): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն : Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից : Լոտն/երի/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու /այդ թվում նաև իրավաբանական անձանձ/ և այլ տեղեկությունների համար մասնակիցները 30--01.04.2022թ-ին ժամը 12:00-ին կարող են դիմել, ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ հասցեով, կամ զանգահարել <<Նաիրիշին>> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 :



Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ

Հեռ..` +374 91 407 915

Էլ. փոստ`