Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

04.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդ

28.04.2022թ. հայտարարված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
27.05.2022թ. ժամը 11:00-ին <<Բյուրակն>> ՍՊԸ-ի թիվ ԵՇԴԴ/0046/04/13 սնանկության գործով կառավարիչ՝ Ռ.Խալաթյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սեն. հասցեում կանցկացվի <<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի՝ սարք-սարքավորումների բաց դասական եղանակով, հրապարակային սակարկութուններով աճուրդ-վաճառք: Գույքը գտնվում է ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում և մեծաքանակ լինելու պատճառով հնարավոր չէ ներկայացնել մանրամասն նկարագրությունը: Գույքն իրենից ներկայացնում է՝
Լոտի համարը Անվանում Քանակ Շուկայական արժեք /ՀՀ դրամ/
1. HEIDELBERG SM 74-5+L 15000 հատ/ժամ 1 3 018 270
2. HEIDELBERG SM 72-5+L 15000 հատ/ժամ 1 2 575 262
3. HEIDELBERG Qulckmastr DI 16000 հատ/ժամ 1 954 100
4. Թերթահավաքիչ HORIZON SPF 200A 300-800 հատ/ժամ 1 1 335 321
5. Xserox Color պատճենահանման սարքավորում 800i/1000i 1 3 730 495
13. Պահածոների /տոմատի/ արտադրման հոսքագիծ 200 տ/24 ժամ 1 4 239 116
14. Պահածոների /տոմատի/ արտադրման հոսքագիծ 500 տ/24 ժամ 1 5 341 261
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր այլ ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդում ձեռք բերվող գույքի աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարման չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը, կանխավճարը և մուտքի վճարները պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության թիվ` 2473604159020000 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտերին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ` Ռ.Խալաթյանի մոտ ժամը 10:00-ից մինչև 18:00 ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207:

Հասցե` ք.Երևան-25, Այգեստան 11/189

Հեռ..` +374 91 54 32 07

Էլ. փոստ`