Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ԻՆ ՅԱՆ ՍԹԱՅԼ>>ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ապրանքայի նշանի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

04.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<ԻՆ ՅԱՆ ՍԹԱՅԼ>>ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված




27.05.2022թ. ժամը 14:00-ին <<ԻՆ ՅԱՆ ՍԹԱՅԼ>>ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի կողմից ք.Երևան, Արշակունյանց 5/311 հասցեում կանցկացվի <<ԻՆ ՅԱՆ ՍԹԱՅԼ>>ՍՊ ընկերության պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով սեփականության իրավունքով պատկանող ապրանքային նշանի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
Լոտ 1. <> ապրանքային նշանը, Գրանցման համարը՝ 28030, գրանցման թվականը 10.10.2018, իրավական վիճակը – գործում է:
Ապրանքային նշանի վավերացման , պետ. Գրանցման հետ կապված բոլոր ծախսերը և գործողությունները կատարվում են գնորդի կողմից։ Լոտ 1–ի մեկնարկային գինը` 31 000.00( Երեսունմեկ հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արարատ բանկ>>ԲԲԸ-ում բացված <<ԻՆ ՅԱՆ ՍԹԱՅԼ>>ՍՊ ընկերության սնանկության հատուկ հաշվին` հ/հ 15100705693156 մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<ԻՆ ՅԱՆ ՍԹԱՅԼ>>ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ս. Մանուկյանին ,հեռ.՝077 195570։


Հասցե` ՀՀ, ք.Արմավիր, Շահումյան 16/9

Հեռ..` +(374)77195570

Էլ. փոստ`