Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էդգար Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի/կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման մասին

05.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Էդգար Ասատրյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված


24.05.2022թ. ժամը 14.30-ին Էդգար Ասատրյանի սնանկության գործով կառավարչի կողմից ք. Երևան, Սեբաստիա 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Էդգար Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ: Վաճառքի է հանվում.
Լոտ 1՝ Կոտայքի մարզ, Արզնի համայնքում գտնվող անշարժ գույք՝ 2 հա. ընդհանուր մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, էլ. Ենթակայան՝ 86.4 քմ, շինություն՝ 6քմ, շինություն՝ 5.6քմ, սնկանոց՝ 1772.65 քմ, կիսակառույց՝ 230քմ,անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է 15.12.2004թ /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15032021-07-0077 վկայական, տրված 15.03.2021թ./: Վկայականում շինությունները մուտքագրված են առանձին անվանումներով: Սնկանոցի կառուցման տարեթիվը՝ 1965թ., հիմք՝ երկաթբետոն, պատերը՝ տուֆ քար, իրականացված ցեմենտավազյա շաղախով, պատերի վրա նկատելի են խոնավության հետքեր, քայքայված և քանդված հատվածներ, տանիքի որոշակի հատված քանդված է, դռներն ու պատուհանները բացակայում են, հարդարման աշխատանքներ կատարված չեն, կոմունիկացիաներ մոնտաժված չեն, շինությունը գտնվում է անբարեկարգ վիճակում: Անհրաժեշտ է իրականացնել շինարարատեխնիկական և սեյսմիկ հետազննություն՝ հետագա շահագործման համար: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ. N199-ն օրենքի 23 հոդվածի պահանջներին համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետ.գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի անդորրագիրը ներկայացվելու դեպքում:Հետագա առուվաճառքի գործարքից ծագող իրավունքները կադաստրում գրանցելու և վկայական ձեռք բերելու համար անհրաժեշտ է կադաստր ներկայացնել չափագրության արդյունքներ:Լոտի մեկնարկային գինն է 11.808.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով՝ Էդգար Ասատրյանի Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ում բացված հ/հ 1150006014234233 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Անշարժ գույք օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված հետագա ծախսերը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ. N199-ն օրենքի 23 հոդվածի պահանջներին համաձայն, պետ.գրանցումը կատարելիս գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու վճարման պահին գործող հողամասի կադասրային արժեքը: Առուվաճառքի գործարքից ծագող իրավունքները կադաստրում գրանցելու և վկայական ձեռք բերելու համար Գնորդը պետք է կադաստր ներկայացնի նաև չափագրության արդյունքներ:Անշարժ գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Էդգար Ասատրյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`