Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ֆիրմա Ֆլամինգո ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի /կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման մասին

05.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ֆիրմա Ֆլամինգո ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.05.2022թ. ժ.12.30-ին «Ֆիրմա Ֆլամինգո ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ Սնանկության դատարանում՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված «Ֆիրմա Ֆլամինգո ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի է հանվում.
Լոտ 1- «MERSEDE-BENZ» մակնիշի S550 տիպարի, 900 OO 99 հաշվառման համարանիշի /նույնացման համարը` WDDNG71XX7A100428/, 2006թ. արտադրության, մարդատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սև, «Ֆիրմա Ֆլամինգո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք / հաշվառման վկայագիր SB063025/: Նստատեղերը բացակայում են, սրահը գտնվում է վատ վիճակում, մեքենայի անվահեծերը և անվադողերը բացակայում են, թափքը գտնվում է ոչ լրակազմ վիճակում, դիմացի և հետևի բամպերները բացակայում են, շարժիչի կափարիչը բացակայում է, բեռնախցիկի պլաստմասե երեսպատումները բացակայում են: Շարժիչի և փոխանցման տուփի աշխատանքը չի ստուգվել, մեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման, մարտկոցը բացակայում է, տրանսպորտային միջոցի վիճակը՝ միջինից վատ վիճակ: Ավտոմեքենան գտնվում է ք.Երևան Դրոյի 13 հասցեում: Լոտի մեկնարկային գինն է 2.007.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ` պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ «Ֆիրմա Ֆլամինգո» ՍՊԸ-ի «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հ/հ 1150015642652663 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի առուվաճառքի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման/ լիազոր մարմնում հաշվառման կանգնեցման/ գույքը գնորդին փոխանցելու, այդ թվում ավտոքարշակի միջոցով տեղափոխման, պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ/ ցանկացած տեսակի/ ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից իր ուժերով և միջոցներով: Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Ֆիրմա Ֆլամինգո» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին 091484005 հետախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`