Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հարություն Անտոնյանի գույքը աճուրդով վաճառելու մասին

05.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հարություն Անտոնյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.05.2022թ. նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։ 27.05.2022թ. ժամը 13:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 108 սենյակ հասցեում տեղի կունենա Հարություն Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող ներքոհիշյալ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ:
Լոտ N 1. ՀՀ, ք․Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 51 շենք, թիվ 72 հասցեում գտնվող հասարակական տարածք, սեփականության իրավունքով պատկանում է Հարություն Սարիբեկի Անտոնյանին։ Հասարարական տարածքի ընդհանուր մակերեսն է 630քմ, որից 70քմ ձեղնահարկ և 175,8քմ դահլիճ։ Միջհարկային բարձրությունը 3,3մ, ձեղնահարկում ՝2․5մ և դահլիճում 6մ։ Մեկնարկային գինն է 204.390.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուսվի Հայբիզնեսբանկ, հ/հ 1150007144814837 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան/ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Հարություն Անտոնյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` Ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182

Էլ. փոստ`