Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԳրեյփ Նատուր՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և նրա պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Գրեյփ Նատուր>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. մայիսի 06-ին ՙԳրեյփ նատուր՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:2022թ. մայիսի 26-ին ժամը 12:30-ին ՙԳրեյփ Նատուր՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙԳրեյփ Նատուր՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և նրա պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող ընդհանուր կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 4/չորս/ լոտերից:Լոտ 2.Խմորհունց օգտագործված - 1 հատ-մեկնարկային գինը` 13.562 ՀՀ դրամ, Լոտ 3.Վագանետկա/լավաշի թխման արտադրամասում օգտագործված/ - 20 հատ-մեկնարկային գինը` 57.397 ՀՀ դրամ,Լոտ 5.Աղյուսե վառարան - 1 հատ, գնորդը կրում է ապամոնտաժման և տեխափոխման պարտականությունը և դրանց հետ կապված ծախսերը-մեկնարկային գինը` 261.511 ՀՀ դրամ,Լոտ 7.ք.Արտաշատ, Մյասնիկյան փողոց թիվ 91 հասցեում գտնվող բնակելի տուն և հողամաս/սեփ.վկայական 784556, տրվ. 19.08.2003թ./- շինության մակերեսը` 226,5քմ, տեղակայված է 820քմ մակերեսով հողամասի վրա, բետոնյա հիմքով, քարե պատերով, փայտյա միջհարկային ծածկով երկհարկանի շինություն է իր օժանդակ և նկուղային տարածքներով, կառուցվել է 1960թ.-ին, տանիքը իրականցված է մետաղական թիթեղներով, հատակը երեսպատված է մանրատախտակով և կերամիկական սալիկներով,պատուհանները մասամբ մետաղապլաստ, մասամբ փայտյա, ներսի դռները փայտյա են, պատերը երեսպատված են ներկանյութով, ապահովված է անհատական ջեռուցման համակարգով, ընդհանուր առմամբ լավ վիճակում-մեկնարկային գինը` 9.348.028 ՀՀ դրամ:Բոլոր լոտերի գույքը հանդիսանում է ՙԱկբա բանկ՚ ԲԲԸ-ի գրավի առարկա:Գույքի վաճառքի/այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:7 լոտի գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և հաշվին: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի ՙԳրեյփ Նատուր՚ ՍՊԸ-ի սնանկության Հ/Հ 11813010485400 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2022թ. մայիսի 19-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`