Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Գևորգյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սամվել Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդվԱԾ

25..05.2022թ ժամը 14:30-ին Սամվել Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երեւան քաղաքի Արշակունյաց 5 շենքի 311 դահլիճում կանցկացվի Սամվել Գևորգյանի պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով: Լոտ 1-ը իրենից ներկայացնում է անշարժ գույք /կիսակառույց բնակելի տուն/, որը գտնվում է ք Երևան կենտրոն վարչական շրջանում, Թայրովի փողոց թիվ 45/1 հասցեում /սեփ. իրավունքի վկայական թիվ 14112013-01-0036, տրված 14.11.2013թ/: Կիսակառույց բնակելի տունը կառուցվել է 399.77 քմ մակերեսով զբաղեցնող հողամասի վրա, հողամասի նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ կիսակառույց բնակելի տուն՝ 237.92քմ մակերեսով, 50-80% ավարտվածության աստիճանով: Շինության հարկայնությունը՝ 2 հարկ, բացակայում է տանիքը, դռները և պատուհանները: Ներքին հարդարումը կատարված չէ, սանհանգույցը և լոգարանը բացակայում է: Լոտ 1–ի մեկնարկային գինը` 45.500.000 ՀՀ դրամ :
Ծանոթություն աճուրդի ներկայացված բնակարանը փաստացի բնակեցված է բնակիչներով ,որի ազատման գործողությունները/վտարման/, և գույքի ձևակերպման ծախսերը կատարվում է գնորդի կողմից։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ ՈՒ/Մ բացված Սամվել Գևորգյանի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2480102531150000 մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00-ն: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան Ե. Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Սամվել Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.416 սենյակ

Հեռ..` +374 91 407 915

Էլ. փոստ`